Մատչելի հղումներ

Իսրայելը վտարում է աֆրիկացի միգրանտներին


Իսրայելի կառավարությունը այստեղ գտնվող աֆրիկացի միգրանտներին է ներկայացրել երկրից հեռանալու ծանուցում։ Հրահանգին չենթարկվելու դեպքում նրանց կարող է սպառնալ բանտարկությունը։

Ըստ կառավարության կայացրած որոշման, յուրաքանչյուր միգրանտ կստանա 3 հազար 5ՕՕ դոլար գումար՝ 9Օ օրվա ընթացքում Իսրայելից հեռանալու համար։ Նրանք կարող են ընտրել՝ կամ վերադառնալ իրենց երկրներ, կամ մեկնել երրորդ երկիր։

Ապրիլ ամսից Իսրայելի իշխանությունները կսկսեն այստեղ մնացած աֆրիկացի միգրանտների ձերբակալություններ։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտարարում է, որ այս հակասություններով լի ծրագիրը ոտնահարում է միջազգային, ինչպես նաեւ Իսրայելի օրենքները։ Իսրայելն, ի պատասխան, հայտարարում է, որ հետ վերադարձը լինելու է ՝՝մարդկային՛՛ ու ՝՝կամավորական՛՛։

Օրենքը չի տարածվում երեխաների, ծերերի ու ստրկության եւ մարդկային թրաֆիքինգի զոհ դարձած անձանց վրա։

Իսրայելի բնակչության եւ ներգաղթի հարցերով վարչությունը տեղեկացնում է, որ այս պահին 38 հազար մարդ կա Իսրայելում, որոնք այստեղ են հասել գաղտնի կերպով։

Միգրանտները, որոնց մեծ մասն այստեղ է եկել Էրիթրիայից ու Սուդանից, ասում են, որ Իսրայել են հասել իրենց երկրներում առկա հակամարտությունների արդյունքում շարունակվող հետապնդումից ու բռնություններից խույս տալու նպատակով։ Սակայն Իսրայելում նրանց համարում են տնտեսական փախստականներ, հող նախապատրաստելու՝ նրանց վտարելու համար։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե աֆրիկյան երկրներից անվերահսկելի ներհոսքը կարող է ՝՝սպառնալ Իսրայելի հրեական էությանը՛՛։

Facebook Forum

XS
SM
MD
LG