Մատչելի հղումներ

Վերլուծաբանները քննարկում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի ելույթը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընի՝ ամանորյա ելույթում Հարավային Կորեայի հետ հաշտեցման մասին մտքերը շարունակում են քննարկման առարկա լինել:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջայը ողջունել է Փհենյանի մոտեցումը, սակայն ընդգծել, որ հարաբերությունների բարելավումը պետք է տեղի ունենա Փհենյանի կողմից իր միջուկային ծրագրի դադարեցման հետ մեկտեղ: Սեուլը նաև հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ առաջարկելով բանակցություններ սկսել գալիք Օլիմպիական խաղերին Փհենյանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

«Մենք ակնկալում ենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկեն Հյուսիսային Կորեայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին, ինչպես նաև Հյուսիսի ու Հարավի միջև հարաբերությունների բարելավումն ու երկկողմանի մտահոգությունները»,- հայտարարել է Հարավային Կորեայի հետ միավորման նախարար Չո Մյոնգ Գյոնը:

Այս ընթացքում փորձագետները շարունակում են վերլուծել Հյուսիսային Կորեայի առաջնորդի ելույթի ոչ միայն բովանդակությունը, այլ նաև՝ ձևն ու առաջնորդի արտաքին տեսքը: Վերջիններիս աչքից չի վրիպել Կիմ Ջոն Ընի մոխրագույն հագուստը, որը տարբերվում էր ռազմական կամ սև գույնի հագուստից, որը սովորաբար կրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

«Իմիջի մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս աստղերին կրել սպիտակ կամ մոխրագույն հագուստ, երբ նրանք դժվար կացության մեջ են»,- ասում է իմիջի մասնագետ Կիմ Գան Հինը:

Մասնագետների կարծիքով, բռնակալ առաջնորդն այս տարվա ելույթում ավելի վստահ էր հանդես գալիս՝ համեմատ նախորդ տարիների իր ելույթների: Նրանց կարծիքով, այս ամենի հիմնական նպատակն է մեղմացնել միջազգային հանրության բացասական վերաբերմունքը Փհենյանի միջուկային ու հրթիռային ծրագրերի նկատմամբ, որոնց արդյունքում այս երկրի դեմ ուժի մեջ են մտել խիստ տնտեսական պատժամիջոցներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG