Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ծայրահեղ ցուրտ եղանակը շարունակվում է


ԱՄՆ-ի մեծաթիվ նահանգներում տարին սկսվել է ձնաբքով, ռեկորդային ցածր ջերմաստիճանով և ճանապարհատրանսպորտային պատահարներով:

2018 թվականը ԱՄՆ-ում սկսվել է սահմռկեցուցիչ ցուրտ եղանակով, գրանցելով այնպիսի ցածր ջերմաստիճան, որը չի հանդիպել վերջին մեկ դարի ընթացքում: Պետական մարմինների հաղորդմամբ ծայրաստիճան ցուրտ եղանակի պատճառով առնվազն 5 մարդ ցրտամահ է եղել:

Չնայած եղանակային ծայրահեղ պայմաններին, մոտ մեկ միլիոն ամերիկացիներ տարին դիմավորեցին Նյու Յորքի Թայմս Սքուերում: Այս գիշերը դարի ամենացուրտ ամանորյա գիշերն է եղել, ջերմաստիճանն իջել է մինչև -12C աստիճանի: Տոնախմբության ժամանակ առնվազն 29 մարդ ցրտահարության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել:

Սառը հոսանքը զգալի է հատկապես ԱՄՆ-ի կենտրոնական և արևմտյան հատվածում, սակայն այդուհանդերձ Միչիգանում և Վիսքոնսինում հարյուրավոր մարդիկ տարին դիմավորել են՝ ցատկելով լիճը: Իսկ Չիկագոյի պետական մարմինները արգելել են նմանատիպ միջոցառման անցկացումը, երբ տեղի լիճը պատվել է սառույցով:

Ամանորյա գիշերն ԱՄՆ-ի որոշ նահանգներում ջերմաստիճանը իջել է ռեկորդային մակարդակի, Հարավային Դաքոթայում հասնելով -36 C, իսկ Նեբրասկայում՝ -26 C աստիճանի:

Սառույցն ու ձյունը ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դառնում, այդ թվում նաև Միչիգանի մայրուղիներից մեկում 30 ավտոմեքենաների մասնակցությամբ այս վթարը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշորեն տեղաշարժվել, իսկ տանը գտնվելիս՝ ուշադիր հետևել տաքացուցիչների անվտանգության կանոնները:

ԱՄՆ-ում ծայրահեղ ցուրտ եղանակը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG