Մատչելի հղումներ

Հարձակում Ղպտի եկեղեցու վրա


Կահիրեի արվարձաններից մեկում ղպտիական եկեղեցու վրա իրականացված հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում `ահաբեկիչներից մեկը:

Ուրբաթ օրը Կահիրեի արվարձաններից մեկում՝ Հելվանի Մարին Մինայի ղպտիական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության առաջին սիրողական կադրերը տեսանկարահանվել են դեպքի վայրում գտնվող ներկաներից մեկի կողմից: Ահաբեկիչներից մեկը սպանվել է տեղում ոստիկանության աշխատակիցների կողմից, մյուսը `բերման ենթարկվել:

Եգիպտոսի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Խալեդ Մեգեեդը արաբական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ հարձակման զոհերը տեղափոխվել են Հելվանի տարածաշրջանի հիվանդանոց:

Արաբական լրատվամիջոցները ցուցադրել են՝ ինչպես են ուրբաթ օրվա հարձակման ժամանակ եկեղեցուց դուրս գտնվող քաղաքացիական անձինք փորձել կանգնեցնել ահաբեբկիչներին: Բախման արդյունքում զոհվել են մի քանի անվտանգության աշխատակիցներ և քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Եգիպտոսի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան օրը Եգիպտոսի ղպտիական կաոթոլիկ եկեղեցիներից մեկում հատուկ միջոցներ էին ձեռնարկել՝ կասեցնելով ծրագրված ահաբեկչությունը: Սակայն միայն անցյալ տարի Եգիպտոսի տարբեր քաղաքներում բազմաթիվ այլ հարձակումներ են տեղի ունեցել տարբեր եկեղեցների վրա, որի արդյունքում զոհվել է առնվազն մի քանի տասնյակ մարդ:

Նշենք նաև, որ վերջին տասնամյակների Եգիպտոսի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչությունը գրանցվել էր անցյալ ամիս, երբ Սինայի Բիր ալ-Աբեդ քաղաքի սուֆիների մզկիթում զինյալների կողմից իրականացված հարձակման արդյունքում զոհվեց մոտ 300 մարդ: Դաեշ-ը պատասխանատվություն էր ստանձնել մզկիթի հարձակման համար:

Ղպտի եկեղեցու պատրարք Թովադրոսը եգիպտական հեռուստատեությամբ հայտարարել է, որ եգպիտացի ժողվուրդը կուռ և ամուր է և՝ Եգիպտոսը թեժ պայքար է մղում արյունարբու ահաբեկիչների դեմ, իսկ Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարի տեղակալ Մոհամեդ Զաքին հայտնել է, որ իրականում երկիրը փորձում են ապակայունացնել արտաքին ուժերը:

XS
SM
MD
LG