Մատչելի հղումներ

Իսրայելցիների ու պաղեստինցիների միջև բախումները շարունակվում են


Դեկտեմբերի 29-ին հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի գոտում՝ բողոքելով Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:

Հորդանան գետի արևմտյան ափի մի շարք քաղաքներում, այդ թվում Բեթղեհեմում, Ռամալայում ու Ջերիչոյում տեղի են ունեցել բախումներ իսրայելցի զինվորականների հետ, որին ի պատասխան վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Գազայի գոտում ցույցերին մասնակցել է մոտ 1500 պաղեստինցի:

Ըստ պաղեստինյան կողմի, բախումների արդյունքում վիրավորվել է առնվազն 20 ցուցարար: Սակայն այս վերջին բողոքի ցույցերն ավելի թույլ էին՝ համեմատած նախկինում կազմակերպված ցույցերի:

Հիշեցնենք, որ Իսրայելը դիտարկում է Երուսաղեմը որպես իր անբաժան մաս և մայրաքաղաք: Իրենց հերթին պաղեստինցիները ցանկանում են 1967 թվականի արաբ-իսրայելական պատերազմի արդյունքում գրավված Երուսաղեմի արևելյան հատվածը վերածել անկախ Պաղեստինի մայրաքաղաքի: Համաշխարհային հանրության զգալի հատվածը չի ճանաչում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և գտնում է, որ քաղաքի կարգավիճակի խնդիրը պետք է կարգավորվի իսրայելցիների ու պաղեստինցիների միջև բանակցությունների արդյունքում:

Գազայի գոտու մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Համաս» խմբավորման վերահսկողության տակ գտնվող հատվածից երեք հրթիռներ են բաց թողնվել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ի պատասխան, Իսրայելը պատասխանել է տանկային և օդային ռմբակոծումներով: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան:

Facebook Forum

XS
SM
MD
LG