Մատչելի հղումներ

Սառնամանիքը շարունակվում է ԱՄՆ-ի հյուսիսում եւ Կանադայում


Ուժեղ բուքն ու սառնամանիքը ԱՄՆ-ի հյուսասային նահանգներում ու Կանադայում կշարունակվեն մինչեւ 2Օ18 թվականի առաջին օրերը, հաղորդում են օդերեւութաբանական ծառայությունները։

Կանադայի որոշ հատվածներում այսօր ավելի ցուրտ է, քան Հյուսիային բեւեռում ու Մարսի վրա։

ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգում, որն ինքն իրեն անվանում է ՝՝Երկրի սառցե տուփ՛՛, ջերմաստիճանն իջել է մինչեւ 38.3 աստիճանի։

Փենսիլվանիա նահանագի Էրի քաղաքում, որտեղ ավելի քան մեկ եւ կես մետր ձյուն է տեղացել, տեղաբաշխվել են սահմանապահ ուժեր՝ մաքրելու համար փողոցները։ Հաղորդվում է, որ այստեղ սպասվում են նոր տեղումներ՝ հատկապե Մեծ լճերի շրջանում։

Նյու Ջերսի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել սառցապատ ջրերում լողալու ավանդական միջոցառումները, երբ սովորաբար հարյուրավոր մարդիկ են այս օրերին լողում են Ատլանտյան օվկիանոսում։

Նյու Յորքի Թայմս հրապարակում ամենամյա պարահանդեսն ու Ամանորի տոնախմբությունն անցնելու են գրեթե ռեկորդային ցրտի պայմաններում։ Այս նահանգի հյուսիսային հատվածներում նույնպես ձյան շերտի հաստությունը հասել է մեկ ու կես մետրի։ Հրշեջներին հազիվ է հաջողվել, ձյունը փորելով, ազատել իր տան մեջ ձյան շերտի տակ հայտնված մի կնոջ։

Առանց այն էլ ցածր ջերմաստիճանն ավելի է իջնում քամիների պատճառով։ Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ պատշաճ կերպով չպաշտպանվելու դեպքում մարդու մաշկը կարող է ցրտահարվել 3Օ րոպեի ընթացքում։

Արկտիկական հատվածից փչող քամիները շաբաթավերջին կշարունակեն շարժվել դեպի հարավային նահանգներ՝ ստիպելով, որ Նոր Տարվա գիշերը լինի անցած տասնամյակների ընթացքում ամենացուրտ Ամանորը։

Facebook Forum

XS
SM
MD
LG