Մատչելի հղումներ

Մադրիդը կարող է արգելափակել Կատալոնիայում կառավարություն կազմելու անկախականների իրավունքը


Իսպանիայի կենտրոնական կառավարությունը կարող է արգելափակել Կատալոնիայում կառավարություն կազմելու անջատողական ձգտումներ ունեցող կուսակցությունների իրավունքը, չնայած անցյալ շաբաթ անցկացված տեղական ընտրությունների արդյունքում նրանց տարած հաղթանակին։

Կենտրոնական իշխանությունները կարող են կիրառել անջատողական տրամադրություններով գլխավոր օրենսդիրներին կալանավորված եւ արտաքսված պահելու եղանակը։ Մադրիդը կարող է նաեւ ուղիղ կառավարում հաստատել Կատալոնիայում։

Այս մասին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյն ակնարկել էր ուրբաթ օրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը համաձայնելու է հանդիպել Կատալոնիայի պաշտոնանկ արված նախագահ Կարլես Պուջդեմոնին։

՝՝Ես միայն կհանդիպեմ Արիմադասին՛՛, պատասխանել էր Ռահոյը՝ նկատի ունենալով Կատալոնիան Իսպանիայի կազմում թողնելու կողմնակից քաղաքական գործչին, որի կուսակցությունն ընտրություններում տարել էր ամենամեծ թվով աթոռները։ Նրա կուսակցությունը սակայն չունի կոալիցիոն կառավարություն կազմելու հնարավորություններ, քանի որ մնացյալ ձայները միասնաբար ստացել են անկախական ձգտումներով կուսակցությունները։
Արիմադասն ինքն է հայտարարել, որ չունի կոալիցիոն կառավարություն կազմելու հույսեր, քանի որ խորհրդարանում ունի միայն 36 աթոռ, այն դեպքում, երբ անկախականներին բաժին է հասել 7Օ-ը։

Facebook Forum

XS
SM
MD
LG