Մատչելի հղումներ

Ռուս-բրիտանական հարաբերություններում հերթական ճգնաժամն է


Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ռուսական ռազմածովային ուժերն ակտիվացել են բրիտանական ծովային սահմանների մոտակայքում: Օրերս բրիտանական մի ռազմանավ ստիպված է եղել ուղեկցել բրիտանական ծովային տարածք ներխուժած ռուսական ռազմանավի:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հյուսիսային ծովում տեղաշարժվող ռուսական ռազմանավի նկարները: Ըստ բրիտանական ռազմածովային ուժերի գերատեսչության, ռուսական նավերի ներթափանցումները բրիտանական ծովային տարածք պարբերաբար տեղի են ունենում, սակայն բրիտանական կողմին մտահոգում է վերջին շրջանի ռուսական նավատորմի այդ հատվածի ակտիվությունը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնն իր հայտարարության մեջ զգուշացրել է, որ բրիտանական կողմը չի հապաղի պաշտպանել իր ծովային սահմանները որևէ տեսակի ագրեսիվ գործողություններից:

Երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերություններն ավելի են լարվել բրիտանական հածանավի կողմից Սուրբ Ծննդի օրը Հյուսիսային ծովում և Անգլիական նեղուցում ռուսական հատուկ նշանակության ռազմանավը հետապնդելու արդյունքում: Բրիտանական կողմը նշում է, որ իր ուղղաթիռները նաև արձանագրել են ռուսական երկու այլ ռազմանավերի տեղաշարժ:

Անցած շաբաթ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը մեղադրել էր Ռուսաստանին այլ երկրների ընտրական գործընթացներին միջամտելու մեջ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ բրիտանական կողմը ցանկանում է բարելավել հարաբերությունները:

Ռուսական կողմն, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, հերքել էր մեղադրանքն ու նշել, որ չկա որևէ ապացույց այս առիթով՝ փոխարենը բրիտանական կողմին մեղադրելով ռուս-բրիտանական վատ հարաբերությունների մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG