Մատչելի հղումներ

Ռուսաստանն ամրապնդում է ռազմական իր ներկայությունը Սիրիայում


Ռուսաստանը սկսել է Սիրիայի ծովային եւ օդային բազայում հաստատել ռազմական մշտական ներկայացուցչություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարն այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը վավերացրեց Սիրիայում Ռուսաստանի ներկայությունն ամրապնդելու մասին Դամասկոսի հետ կնքված գործարքը։

Ըստ պայմանավորվածության, ընդարձակվելու է Տարտուսի ռազմածովային հաստատությունը, ինչը Միջերկրական ծովում Ռուսաստանի միակ ծովային հենակետն է։ Ռուսական ռազմանավերը ստանում են Սիրիայի ջրային տարածքներ ու նավահանգիստներ մուտք գործելու իրավունք։

Տարտուսի ռազմածովային հաստատությունը, որը հաստատվել է դեռեւս խորհրդային տարիներին, այժմ շատ փոքր է մեծ ռազմանավեր ընդունելու համար։ Նոր համաձայնագրով Ռուսաստանը ստանում է այստեղ մինչեւ 11 ռազմանավ, այդ թվում միջուկային նավեր կայանելու իրավունք։ Համաձայնագիրն ուժի մեջ է մնալու 49 տարի եւ ենթակա է երկարաձգման։

Հմեյմիմի օդային բազան, որը Ռուսաստանը կիրառել է նախագահ Բաշար ալ Ասադի ուժերին ապստամբների դեմ մղված պատերազմում օգնելու նպատակով բազմաթիվ օդային գրոհներ իրականացնելու համար, նոր գործարքի համաձայն Ռուսաստանի կողմից օգտագործվելու է անժամկետ։

Facebook Forum

XS
SM
MD
LG