Երկրորդ օրը լինելով, Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում են բռնություններով ուղեկցվող ցույցերը, որոնց մասնակիցներն իրենց վրդովմունքն են արտահայտում նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորիին ներում շնորհելու ներկա նախագահի կողմից ընդունված որոշման համար։ Ֆուջիմորին 25 տարվա ազատազրկման էր պատժվել մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեղադրանքով։
Ցուցարարները հավատացած են, որ 79-ամյա Ֆուջիմորիին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկիի կողմից արձակված հրամանը քաղաքական գործարքի արդյունք է։
Ցուցարարներն այժմ պահանջում են, որ Կուչինսկին ներկայացնի հրաժարական, իսկ Ֆուջիմորիի դեմ հարուցվեն ցեղասպանության մեղադրանքներ։
Նախագահ Կուչինսկին, որը մինչեւ ընտրվելը խոստացել էր ներում չշնորհել Ֆուջիմորիին, վերջինիս բանտից ազատելու իր որոշումն արդարացնում է՝ հայտարարելով, թե այն հիմնվել է նախկին նախագահի առողջական վիճակի վրա։ Նրա խոսքերով, Ֆուջիմորին այժմ տառապում է ՝՝արագ զարգացող, անբուժելի հիվանդությամբ՛՛։
Պերուում շատերն են հիացմունքով խոսում մաոիստ ապստամբների դեմ նրա կողմից իրականացված պայքարի մասին, սակայն քննադատները նրան դատապարտում են ՝՝կոռումպացված բռնակալ՛՛ լինելու համար։
Կուչինսկին հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը Ֆուջիմորիին ներում շնորհելու մասին որոշում է կայացրել՝ իր կուսակցության անդամների ճնշման տակ, որոնք ի պատասխան ներման, խոստացել են հետ կանգնել իրեն անվստահության քվե հայտնելու մտադրությունից։ Կուչինսկիին մեղադրում են բրազիլական շինարարական հսկա մի ընկերությունից անօրինական կերպով ֆինանսական հատկացումներ ստանալու մեջ։
Facebook Forum