Մատչելի հղումներ

Հիվանդությունների դեմ պայքարը 2Օ17-ին, ու հույսերը՝ 2Օ18-ին


Հիվանդությունների դեմ պայքարը 2Օ17-ին, ու հույսերը՝ 2Օ18-ին
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Մոտենում է 2Օ18 թվականը։ Իսկ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 2Օ17-ն առողջապահության բնագավառում եւ ինչ խնդիրներ առաջ եկան նույն այս բնագավառում։

2Օ17 թվականի ամենամեծ հաջողություններից մեկը գրանցվել է ՁԻԱՀ եւ այս հիվանդության հարուցիչի՝ ՄԻԱՎ-ի դեմ տարվող պայքարում։ Հիշենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությունը, որի համաձայն ՄԻԱՎ կրող մարդկանց կեսից ավելին այժմ ստանում են հիվանդության դեմ դեղամիջոցներ։ Այս դեղամիջոցներն են, որ մի օր վերջ են դնելու այս համաճարակին։

Ինչպես ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատությունները ներկայացնող Էնթընի Ֆոսին է ասում, նոր դեղամիջոցները ոչ միայն ապացուցում են, որ փրկում են մարդկային կյանքեր, այլ նաեւ վարակված մարդու օրգանիզմում` այնքան նվազեցնում վիրուսի մակարդակը, որ պարզապես անհնար է դառնում տվյալ անձի կողմից վարակի տարածումը։


2Օ17 թվականը նաեւ խոստումնալից էր ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներով։ Այս պատվաստանյութի երկրորդ ամենամեծ փորձն անցնող տարվա ընթացքում իրականացվեց Աֆրիկայում։ Եվ գիտնականներն այժմ հույս ունեն, որ շատ շուտով կգտնեն ամենաճիշտ պատվաստանյութը, որն արմատախիլ կանի ՁԻԱՀ-ը՝ իր հարուցիչ ՄԻԱՎ-ի հետ միասին։

2Օ17 թվականի տվյալներով պոլիոմելիտ հիվանդության պատճառով ամեն տարի ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ են դառնում հաշմանդամ։ Այս հիվանդության դեմ պայքարը նույնպես ծավալվում է պատվաստման եղանակով։ Սակայն խնդիրն այստեղ կապված է սուտ լուրերի հետ։ Ինչպես օրինակ այն, որ մինչեւ 3 տարեկանը պատվաստման ենթարկված երեխաների մոտ կարող է առաջ գալ աուտիզմ հիվանդությունը։

Պատվաստումների դեմ սկսված պայքարի արդյունքում էր նաեւ, որ ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգում այս տարի գրանցվեց կարմրուկի մի քանի դեպք, այն դեպքում, երբ այն կարող էր կանխվել, եթե տվյալ անձինք ստացած լինեին համապատասխան պատվաստումներ։

Ինչպես այս նահանգի մանկական հիվանդանոցի բժիշկներից Փեթսի Ստինչֆիլդն է ասում, այստեղ բացասական մեծ դեր է խաղացել ոչ ճիշտ տեղեկատվությունն այն մասին, որ կարմրուկ-խոզուկ-կարմրախտ հիվանդությունների պատվաստանյութը երեխաների մոտ կարող է առաջ բերել աուտիզմ։ ՝՝Սակայն գիտությունն ապացուցել է, որ չկա նման կապ՛՛, ասում է նա։
Այդ ապատեղեկատվության արդյունքում է կարմրուկը տարածվել եվրոպական 15 երկրներում, որտեղ անցնող տարվա ընթացքում կյանքից 35 երեխա է զրկվել։

2Օ17 թվականն ամենամեծ հաջողությունը գրանցել է մարդու պապիլոմայի վիրուս պատվաստանյութի կիրառմամբ, որը կանխարգելում է արգանդային քաղցկեղի մի շարք տեսակներ, ինչպես նաեւ բերանի խոռոչի քաղցկեղը։ Իսկ արգանդային քաղցկեղը կանանց մոտ երկրորդ ամենաշատը տարածված քաղցկեղային հիվանդությունն է։

Ամեն Նոր Տարի իր հետ բերում է առաջին հերթին մահաբեր հիվանդությունները լիովին արմատախիլ անելու հույսեր։

Թող 2Օ18-ը լինի ոչ միայն հույսի, այլ նաեւ արմատախիլ անելու երկար սպասված տարին։

Facebook Forum

XS
SM
MD
LG