Մատչելի հղումներ

Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը


Աշխարհի Կաթոլիկական եկեղեցու առաջնորդ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան գիշերն արտասանած իր խոսքում Սուրբ Մարիամի ու Հովսեփի ճամփորդությունը դեպի Բեթղեհեմ նմանեցրեց այսօր միլիոնավոր մարդկանց կողմից բռնած գաղթի ճանապարհի հետ, մարդիկ, ասաց նա, որոնք իրենց տները թողել են, ավելի լավ կյանք որոնելու, կամ կյանքը փրկելու նպատակով։

Նա հույս հայտնեց, որ նրանցից որեւէ մեկը չի գա այն եզրահանգման, որ Երկրի վրա չկա որեւէ տեղ իր համար։

Պապը սուրբծննդյան պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի բազիլիկայում՝ հավատացյալներին ուղերձ հղելով, որ Հիսուսի ծննդի մասին ՝՝պարզ պատմությունը՛՛ մշտապես է փոխել աշխարհի պատմությունը։

Շեշտելով այն հանգամանքը, որ Սուրբ Մարիամն ու Հովսեփն այն ժամանակ ժամանեցին մի քաղաք, ուր իրենց համար չկար որեւէ տեղ, Ֆրանցիսկոս Պապը զուգահեռներ քաշեց ներկա ժամանակների հետ ու կոչ արեց ամեն կերպ աջակցել իրենց հայրենիքից զրկվածներին։

Քրիստոսի ծննդյան վայրում կառուցված եկեղեցում՝ Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում անցկացված այս տարվա պատարագի մասնակիցների թիվը զգալիորեն զիջում էր նախորդ տարիներին։ Վերջին օրերի ընթացքում այստեղ բախումներ տեղի ունեցան պաղեստինցի ցուցարարների եւ Իսրայելի բանակային ուժերի միջեւ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։

Թրամփի այս հայտարարությունը քննադատության արժանացավ նաեւ Բեթղեհեմում, երբ տեղի եկեղեցական առաջնորդները հայտարարեցին, որ Երուսաղեմը չի կարող դառնալ խաղաղության քաղաք, եթե այնտեղից բացառվում են մարդիկ։

Facebook Forum

XS
SM
MD
LG