Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Ուկրաինային նոր տեսակի զինատեսակներ կվաճառի


Թրամփի վարչակազմը հաստատել է Ուկրաինային 41.5 մլն դոլարի զենքի մատակարարաման նոր արտոնագիրը:

Ռուս-ուկրաինական հակամարտության երրորդ տարում Թրամփի վարչակազմը ազդարարեց ուկրաինացիներին մահաբեր պաշտպանական զենք մատարարելու մասին:

«Պաշտպանական զենքերը հրահրող բնույթի չեն, եթե, իհարկե, դու չես ագրեսոր, և պարզ է, որ Ուկրաինան ագրեսոր չէ, քանի որ հակամարտությունը տեղի է ունենում իր երկրի տարածքում», - հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը այս շաբաթ հայտարարեց, որ հաստատել է զենքի արտահանման հատուկ արտոնագիրը, որը թույլ կտա Ուկրաինային ամերիկյան արտադրության թեթև տեսակի զինամթերք վաճառել,բայց ոչ ավելի ծանր տեսակի զինատեսակներ, օրինակ՝ Javelin հակատանկային հրթիռներ:


Վերոնշյալ արտոնագրով հաստատաված ռազմական գործարքի չափը կազմում է մոտ 42 մլն դոլար:

Նշենք, որ սա ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջին առևտրային համագործակցությունը չէ:

AirTronic USA ընկերությունը գտնվում է Թեքսասում և Ուկրաինային մահաբեր պաշտպանական զենք է վաճառել նաև անցյալ տարի:

«Մենք արտադրում ենք այնպիսի զինատեսակներ, որոնք նման են Վարշավյան պակտի անդամ երկրների կրած զինատեսակներին: Օրինակ PSRL-ը ճշգրտությամբ թիրախովորող հրթիռային համակարգ է»:

Առանց արդյունաբերական գաղտնիքներ բացահայտելու AirTronic USA ընկերության տնօրեն Ռիչարդ Վանդիվերը հաստատում է, որ իր ընկերության գործունեությունը համակարգվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի իշխանությունների կողմից:

ԱՄՆ-ի պետքարտուղարության տվյալներով՝ Ուկրաինային միայն 2016 թվականին վաճառվել է 27 միլիոն դոլարի զինատեսակ:

XS
SM
MD
LG