Մատչելի հղումներ

Եվրամիությունը՝ 2018 թվականին ընդառաջ


Վերջին տասնամյակում Եվրամիությունն առերեսվեց մի շարք ճգնաժամերի, ներառյալ եվրո արտարժույթի ճգնաժամն ու ներգաղթյալների ներհոսքը: Դաշինքը կարողացավ հաղթահարել դրանք, և այժմ եվրոպական առաջնորդները ազդարարում են դաշինքի վերելքի շրջանի մասին:

Եվրամիության ճգնաժամի հաղթահարման հարցում մեծ էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի դերը, ով ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, ուր իշխանությունն անցավ Բրեքզիթի կողմնակիցներին, ընտրություններին հաղթեց ազգայնական թեկնածու Մարի Լը Պենին:

Վերլուծաբանները սակայն գտնում են, որ ազգայնականների նկատմամբ հաղթանակը դեռևս վերջնական չէ:

Դրա հետ մեկտեղ վերջին շրջանի զարգացումները որոշակիորեն նվազեցրեցին Եվրամիությունը լքելու դաշինքի անդամների ցանկությունը:

«Ակնհայտ է, որ դաշինքից դուրս գալը երկարատև գործընթաց է»,- ասում է «Բաց Եվրոպա» հաստատության քաղաքական վերլուծաբան Լեոպոլդ Թրաուգոթը:

Սակայն վերլուծաբանները նաև զգուշացնում են, որ դաշինքում առկա հիմնախնդիրները շարունակում են սպառնալ դրա միասնականությանը, որոնց թվում առաջնային է ներգաղթյալների հիմնախնդիրը, որը չի ստացել վերջնական լուծում:

Չնայած դաշինքը մուտք է գործում 2018 թվական ավելի ամուր դիրքերով, մի շարք այլ հիմնախնդիրներ ևս, այդ թվում Գերմանիայում կառավարության ձևավորման դժվարություններն ու Կատալոնիայի հիմնախնդիրը, շարունակում են մնալ արդիական:

Facebook Forum

XS
SM
MD
LG