Մատչելի հղումներ

Չնայած Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Սիրիայում վերջերս միակողմանի հայտարարեց հաղթանակի մասին, Սիրիայի ներսում իրավիճակն իրականում դեռ հեռու է հաղթանակից: Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար Մոսկվա էր ժամանել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միստուրան, ով նախատեսում է հունվարի կեսերին Ժնեւում սիրիական հակամարտության բոլոր կողմերի միջեւ բանակցություններ կազմակերպել.

«Ես ակնկալում եմ բոլորի, այդ թվում եւ Ռուսաստանի աջակցությունը, հաջողություն գրանցելու համար»:

Այս շաբաթ Ռուսաստանի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նախաձեռնությանը Սիրիայում ռուսական ռազմածովային բազայի տեղակայման պայմանագիրը 49 տարով երկարաձգելու մասին:

Եթե Սիրիայում Ռուսաստանն իր գործողությունները կարող է հաղթանակ անվանել, ապա սպորտի ոլորտում, վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան Օլիմպիական խաղերի նախաշեմին արդեն իսկ պարտություն է կրել: Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտարարել է, որ դոպինգի օգտագործման պատճառով Օլիմպիական խաղերին չթույլատրված ռուս մարզիկների համար ռուսական կողմը հատուկ խաղեր է կազմակերպելու.

«Հավանաբար, նման բարդ տարի չի եղել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ ռուսական սպորտի համար»:

Մեկ այլ պարտություն Ռուսաստանը կրել է Կիեւում, որտեղ անցած գիշեր հայտարարվել է ուկրաինական կառավարության աշխատակցի ձերբակալման մասին, ում մեղադրում են Մոսկվայի օգտին լրտեսության մեջ: Ուկրաինայի հատուկ ծառայությունների հակահետախուզության բաժնի ղեկավար, գեներալ Օլեքսի Պետրովի խոսքով, ձերբակալված անձը բարձր պաշտոն էր զբաղեցնում կառավարությունում եւ տիրապետում էր գաղտնի տեղեկությունների:

Facebook Forum

XS
SM
MD
LG