Մատչելի հղումներ

Կատալոնիայում այսօր այս երկրամասի ամենակարեւոր ընտրություններն են անցկացվում


Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի երկրամասում այսօր ընտրում եմ տարածքային խորհրդարան։ Ընտրությունները հրավիրվել էին այն բանից հետո, երբ երկրամասի ղեկավարությունը հոկտեմբեր ամսին հռչակեց անկախություն, ինչը մերժում ստացավ կենտրոնական կառավարության կողմից, որն ի վերջո ցրեց Կատալոնիայի կառավարությունը։

Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակից եւ Իսպանիայի կազմում մնալու կողմնակից կուսակցությունների նկատմամբ ընտրողների հավանության մակարդակը գրեթե հավասար է։

Անկախության կողմնակից Կատալոնիայի հանրապետական ձախ կուսակցությունն, ըստ կանխատեսումների, կստանա առավելագույն թվով ձայներ։ Ձայների որոշ տարբերությամբ երկրորդ տեղում կհայտնվի Իսպանիայի կազմում Կատալոնիան պահպանելու կողմնակից Քաղաքացիների կուսակցություն անվանումը կրող կուսակցությունը։ Մադրիդի կողմից երկրամասի պաշտոնանկ արված նախագահ Կարլես Պուջդեմոնի անկախական կուսակցությունը կհայտնվի երրորդ տեղում։

Ըստ նույն հարցումների, որեւէ կուսակցություն չի հավաքի ձայների այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտար այդ կուսակցությանը միայնակ կազմել կառավարություն։ Սա նշանակում է, որ ընտրություններից հետո Կատալոնիայում կարող է սկսվել կառավարություն կազմելու երկարաձիգ բանակցությունների շրջան։

Առայժմ մոտ մեկ միլիոն ընտրող տատանվում է, եւ ըստ մասնագետների, հենց նրանցից մեծապես կախված կլինի ընտրության արդյունքը։

Facebook Forum

XS
SM
MD
LG