Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի շարունակական սպառնալիքներից դրդված՝ Ճապոնիան ռազմաօդային պաշտպանության բացառիկ գործարքի է գնացել:

Ճապոնիայի իշխանությունները երեքշաբթի օրը հաստատել են ամերիկյան Aegis Ashore անվանումը կրող ցամաքային հակահրթիռային համակարգի տեղադրման վերաբերյալ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը:

Ճապոնիան ստիպված է արդիականացնել իր ռազմաօդային պաշտպանությունը՝ հաշվի առնելով Հյուսիսայի Կորեայից լուրջ և շարունակական սպառնալիքները:

Պաշտոնական Փհենյանը այս տարի արդեն երկու հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ՝սպառնալով ջրին հավասարեցնել ամբողջ երկիրը:

Հիշեցնենք, որ ճապոնական NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ անցած ամիս Հյուսիսային Կորեայի փորձարկած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մոտ 50 րոպե տևողությամբ թռիչքից հետո ընկել էր Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:

Ճապոնիան նախատեսում է տեղադրել Aegis Ashore համակարգը երկու վայրերում՝ որը գործարկումից հետո կծածկի ամբողջ երկիրը հզոր ռադարներով:

XS
SM
MD
LG