Մատչելի հղումներ

Կատալոնիան մոռացե՞լ է անկախության մասին


Բարսելոնի սրտում Իսպանիայի մութ անցյալի խորհրդանիշներից մեկն է։ Լա Մոդելոյի բանտում գեներալ Ֆրանկոյի 40-ամյա բռնապետության ընթացքում պահվում էին քաղբանտարկյալները: Այս պատերի հետեւում սպանվել է հազարից ավելի քաղբանտարկյալ: Չնայած ճնշումներին, գաղտնի դիմադրությունը շարունակվում էր:

Բռնապետին դիմադրողներից մեկն էր Ֆելիպե Մորենոն, ում ձերբակալել էին 1975 թվականին։ Այսօր նա դիտարկում է Կատալոնիայի անկախության շարժման առաջնորդների ձերբակալումը Իսպանիայի իշխանությունների կողմից որպես քաղաքական ճնշումներ.

«Մեր օրերում անհնար է պատկերացնել, որ մարդկանց կարող են ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»:

Վիլասար գյուղում այսօր ամենուրեք կարելի է դեղին ժապավեններ տեսնել՝ Կատալոնիայի անկախության խորհրդանիշը: Գյուղապետ Սավիեր Գոդասը նշում է, որ հետեւում է իր պապի օրինակին, ով պայքարում էր Կատալոնիայի անկախության համար գեներալ Ֆրանկոյի դեմ.

«Փորձում եմ վառ պահել ազատության կանթեղը, պայքարել: Դա սերնդեսերունդ է փոխանցվում»:

1936-ին Վիլասարի այն ժամանակների գյուղապետը մահապատժի է ենթարկվել իր գաղափարների համար: Տասնամյակներ անց Վիլասարի այսօրվա գյուղապետը շարունակում է Կատալոնիայի անկախության պայքարը:

Հինգշաբթի կատալոնցիները կրկին ընտրական տեղամասեր են այցելելու՝ մարզի խորհրդարանի անդամներին ընտրելու համար: Այս ընտրությունները թույլատրվել են Մադրիդի կողմից, սակայն, Գոդասի կարծիքով, անկախ ընտրությունների արդյունքներից, անկախության շարժումը Կատալոնիայում պետք է շարունակվի:

Facebook Forum

XS
SM
MD
LG