Մատչելի հղումներ

Արդյո՞ք 2017 թ.-ի Աֆրիկայի քաղաքական փոփոխությունները տանում են դեպի ժողովրդավարություն


2017 թվականը նշանակալի էր Աֆրիկայի համար, քանի որ լի էր Անգոլայից մինչև Զիմբաբվե տարածվող քաղաքական փոփոխություններով: Սակայն մինչ պետությունների նորընտիր ղեկավարները խոսում են ժողովրդավարության հաստատման մասին, վերլուծաբանները այդ ուղղությամբ անհանգստություն են արտահայտում:

2017 թվականն Աֆրիկայի համար քաղաքական զգալի փոփոխությունների տարի էր, ինչպես օրինակ Զիմբաբվեի երկարամյա առաջնորդ Ռոբերթ Մուգաբեի հրաժարականն ու Անգոլան 38 տարի ղեկավարած Հոսե Էդուարդո Դոս Սանթոսի թոշակի անցնելու մասին հայտարարությունը:

Թեև նրանց փոխարինած առաջնորդները երկրների բարգավաճման նոր շրջան են խոստանում, այնուամենայնիվ վերլուծաբանները շտապում են հիշեցնել, որ նրանք իրենց նախորդների համախոհներն են եղել:

Բաց հասարակություն հիմնադրամից Ջեգգան Գրեյ-Ջոնսոնն ասում է,-«Գոյություն ունեցող վարչակարգը չի փոխվել: Միակ փոփոխությունը ղեկավարն է: Այս նախագահներին փոխարինել են նրանց կողմնակիցներն ու համախոհները: Կարծում եմ պարզապես դերակատարի փոփոխությունը բավարար չէ»:

Այս տարի ընտրություններ են անցկացվել Ռուանդայում, Լեսոտոյում և Քենիայում: Ու թեև Լիբերիայում ընտրությունները խաղաղ բնույթ ունեին, այնուամենայնիվ պաշտոնը զիջող նախագահը անհանգստություններ հայտնեց:

Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն Սիրլեն ասում է,- «Այս պահի դրությամբ մեր ժողովրդավարությունը վտանգված է: Մեր երկրի համբավն ու մեր տնտեսությունն են վտանգված»:

Իսկ ահա Քենիայում ընտրահամակարգում կեղծիքների բացահայտման հետևանքով երկու անգամ ընտրություններ անցկացվեցին, ինչին հաջորդած ցույցերի ժամանակ 68 մարդ զոհվեց:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նախատեսված ընտրությունները հետաձգվեցին երկու տարով, երկարաձգելով նախագահ Ջոզեֆ Քաբիլայի պաշտոնավարման ժամկետը ու խորացնելով երկրի անկայունությունը: Կոնգոյի վերլուծաբաններն այս ամենի շուրջ բացասաբար են տրամադրված:

Հարավային Աֆրիկայի ռեսուրսների պահպանության հաստատության տնօրեն Քլոդ Քաբեմբան ասում է,- «Եթե փորձում ենք Կոնգոն կայունացնել, ապա պետք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնենք: Սակայն 2003 և 2011 թվականների ընտրությունները ցույց տվեցին, որ Կոնգոյում ընտրությունների գործող համակարգ չկա»:

Աֆրիկայի համար 2018 թվականը նույնպես փոփոխությունների տարի կլինի, քանզի Զիմբաբվեն առաջին անգամ ընտրություններ կանցկացնի՝ առանց Մուգաբեի:

2018 թվականին իր առաջին ընտրությունները կանցկացնի նաեւ նորաստեղծ Հարավային Սուդանը, որը 2011 թվականին անկախությունից ի վեր առերեսվել է երաշտի և հակամարտությունների հետ։

Արդյո՞ք 2017 թ.-ի Աֆրիկայի քաղաքական փոփոխությունները տանում են դեպի ժողովրդավարություն
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG