Ամերիկյան Amtrak ընկերությանը պատկանող մի գնացք է երկուշաբթի օրը դուրս եկել գծերից։ Վթարը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հյուսիս-արեւմտյան Վաշինգտոն նահանագում։ Վթարի արդյունքում գնացքի մի քանի կառք ընկել է ծանր երթեւեկությամբ մի խաչմերուկի վրա։ Ըստ առաջին տվյալների, կա 6 զոհ: Բայց մահացածների թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցում է գտնվում 77 վիրավոր, որոնց մի մասը' ծանր։ Ավտոմայրուղում զոհեր չկան: Գնացքը վթարի պահին ճամփորդում էր Սեաթըլից դեպի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքը։
Մինչեւ վթարը, գնացքը շարժվել է ժամում 13Օ կմ արագությամբ։ Վթարի պահին գնացքում եղել է 75 մարդ։
Սեաթլից հարավ դադարեցվել են երկաթուղային բոլոր ուղերթները։
Վթարի պատճառները ճշտելու նպատակով սկսվել է հետաքննություն։
Facebook Forum