Մատչելի հղումներ

Ձերբակալվել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակցին սպանելու մեջ մի կասկածյալ


Լիբանանի անվտանգության ուժերը ձերբակալել են Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակցուհուն սպանելու մեջ կասկածյալ մի անձնավորության։

Հետաքննիչներն ասել են, թե չեն կարծում, որ սպանությունն ունեցել է քաղաքական դրդապատճառներ։ Նրանք որեւէ մանրամասնություն առայժմ չեն հաղորդում կասկածյալի վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սպանվածը Ռեբեքա Դայքսն է, եւ որ գործը լիովին բացահայտելու նպատակով իրենք համագործակցում են Լիբանանի անվտանգության ուժերի հետ։

Դայքսին շաբաթ օրն էին խեղդամահ արված վիճակում հայտնաբերել ճանապարհներից մեկի մոտ։ Հետաքննիչներն այժմ փորձում են պարզել, թե արդյոք նա ենթարկվել է սեռական բռնությունների։

Ինչպես Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերն է ասել, ՝՝ամբողջ դեսպանության կազմը խորապես ցնցված է կատարվածով ու խորը կսկիծով է ցավում Դայքսի մահվան համար՛՛։


Դայքսը վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է Լիբանանում որպես Միջազգային զարգացումների ծրագրի քաղաքականության հարցերով պատասխանատու։

Facebook Forum

XS
SM
MD
LG