Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն են անցկացնում Երուսաղեմի կարգավիճակի շուրջ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը քվեարկության է դնելու այն բանաձեւը, ըստ որի Երուսաղեմի բնույթը եւ ժողովրդագրական կարգավիճակը չունեն իրավական որեւէ ազդեցություն։ Փաստաթուղթը չի նշում դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի կամ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը։

Իսրայելը, որը քաղաքի արեւելյան հատվածը գրավել է 1967 թվականին, այստեղ է կենտրոնացրել իր կառավարական հաստատությունները։

Երուսաղեմն ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը դարձել է բողոքի նոր ցույցերի պատճառ։ Բողոքի ալիքը կիրակի օրը տարածվել է արաբական ու մահմեդական աշխարհում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է Թուրքիայի դեսպանություն բացել արեւելյան Երուսաղեմում, այն ընդունելով որպես Պաղեստինի մայրաքաղաք։

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով բանագնաց Ջեյսըն Գրինբլաթն այս շաբաթվա ընթացքում այց են կատարելու տարածաշրջան։

Սակայն պաղեստինցիները չեղյալ են հայտարարել Փենսի հետ ծրագրած հանդիպումը, որպես նախագահ Թրամփի կողմից ընդունված որոշման դեմ բողոք։

Facebook Forum

XS
SM
MD
LG