Մատչելի հղումներ

Պուտինի տարեվերջյան ամենամյա մամլո ասուլիսը


Ռուսաստանի նախագահը իր երկարատև մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքներին, ինչպես նաև՝ երկու երկրների հարաբերություններին:​

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը տված իր ամենամյա տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը:

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններում ռուսական միջամտության մասին մեղադրանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները հատուկ կերպով են շահարկում՝ նրա լեգիտիմությունը հարցականի տակ առնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-ի մի քանի հետախուզական գործակալությունների՝ Պուտինը անձնական կարգադրությամբ հատուկ գովազդային քարոզարշավ է իրականացրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու և Թրամփին սատարելու նպատակով։

Պուտինը հերթական անգամ մերժել է այս մեղադրանքներն ու կեղծիք որակել դրանք, ավելացնելով, որ այս ամենը միայն վնաս է հասնցում Միացյալ Նահանգներին:

«Ասում են, որ այդ ամենը հորինվել և շրջանառվում է Թրամփի ընդիմադիրների կողմից, ովքեր ցանկանում են կասկածի տակ առնել նրա լեգիտիմությունը: Եթե ազնիվ լինեմ ձեզ հետ, պետք է ասեմ, որ սա բավականին տարօրինակ քայլ է ըստ իս: Մարդիկ, ովքեր այս ամենի հետեւում են կանգնած, սա անում են առանց մտածելու, որ մեծ վնաս են հասցնում ու խաթարում հենց իրենց երկրի ներքաղաքական կյանքը»:

Իր երկարաշունչ մամլո ասուլսի ընթացքում Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը անհանգստացած է Սպառազինությունների վերահսկման համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալու փաստով, նշելով, որ Ռուսաստանը շարունակելու է հավատարիմ մնալ պայմանագրերով ստանձնած իր պարտավորություններին: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կզարգանան՝ առանց ԱՄՆ-ի հետ սպառազինությունների ոլորտում մրցավազքի մեջ մտնելու:

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի խնդրին, Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը «աղետալի հետևանքներ կունենա»: Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չի ընդունում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը եւ մեղադրում է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ Պուտինը, ով իշխանության ղեկին է 1999 թվականից, նախ որպես Ռուսաստանի վարչապետ, այնուհետև՝ որպես նախագահ, անցյալ շաբաթ հայտարարեց, որ նախատեսում է կրկին մասնակցել ու հաղթել 2018 կայանալիք նախագահական ընտրություններում:

ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող Ռոբերտ Մյուլլերին իր վստահությունն է հայտնել, Արդարադատության նախարարության բարձաստիճան պաշտոնյա, գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզեյնշտեյնը, ով անձամբ է վերահսկում Մլուլերի աշխատանքը:

Չնայած հանրապետականների շրջանում Թրամփի աջակիցների շարունակական ճնշմանը՝ Ռոզեյնշտեյնը Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովում վստահեցրել է, որ ոչինիչ չի կարող խոչընդոտել Մյուլերրի հետաքննության անաչառությանը:

Ռոզենշտեյնը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի հարգարժան ու բարձր հեղինակություն ունեցող դատախազ է՝ ավելացնելով, որ ոչ ոք չի կարող հարացկանի տակ առնել նրա մասնագիտական կարողությունները:

XS
SM
MD
LG