Մատչելի հղումներ

Սենատի աթոռի համար Ալաբամայում անցկացվող ընտրությունները որոշիչ են ԱՄՆ-ի համար


ԱՄՆ-ում ողջ ուշադրությունը սևեռված է Ալաբամա նահանգում այսօր կայանալիք ընտրությունների վրա: Արդյո՞ք Սենատի աթոռը կզբաղեցնի նահանգի սիրելի, սակայն՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հանրապետական Ռոյ Մուրը, թե՞ դեմոկրատ Դագ Ջոնսը:

Ալաբամա նահանգում հանրապետական Ռոյ Մուրի և դեմոկրատ Դագ Ջոնսի միջև ԱՄՆ-ի Սենատում աթոռի համար ընթացող պայքարը հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս ընտրությունները կարևոր են այնքանով, որ կարող են փոխել ուժային հարաբերակցությունը Սենատում: Մուրի հաղթանակի դեպքում հանրապետականների ուժն է՛լ ավելի կմեծանա, իսկ Ջոնսի հաղթանակը դեմոկրատների դիրքերը կամրապնդի ու ավելի մեծ խոչընդոտ կհանդիսանա ԱՄՆ-ի նախագահ Թրամփի համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է,- «Մենք Սենատում դեմոկրատի կարիք չունենք»:

Պահպանողական Ալաբամայում Ռոյ Մուրը կլիներ ակնհայտ ընտրությունը, սակայն նրա դեմ հնչեցված սեռական բնույթի մեղադրանքները կասկածի տակ են դնում նրա հաղթանակի հավանականությունը:

Մուրի դեմ մեղադրանք ներկայացնող Բևերլի Յանգը պատմել է, թե ինչպես է Մուրը ժամանակին փորձել հանել իր վերնաշապիկը։ Ու իրեն թվացել է, որ Մուրը պատրաստվում էր բռնաբարել իրեն։

Մուրը մերժում է մեղադրանքները և ասում, թե դրանք իրեն հեղինակազրկելու համար են նախատեսված:

Ռոյ Մուրը ասում է,-«Այս մեղադրանքները լիովին անհիմն են: Ես չեմ ճանաչում այս կանանցից որևէ մեկին և նրանցից ոչ մեկի հետ սեռական հարաբերություն չեմ ունեցել»:

Շատ ընտրողների այս մեղադրանքները չեն մտափոխում:

Ալաբամայի ընտրողներից Դեյվիդ Ռեյն ասում է,-«Այս մեղադրանքները միանգամայն կեղծ են: Ես ճանաչում եմ նրան և գիտեմ նրա սկզբունքները»:

Սակայն մյուսներն էլ այլ կարծիք ունեն:

Ալաբամայի բնակիչ Հարրի Տրուսլովը ասել է,-«Կարծում եմ Ալաբամայի համար Ռոյ Մուրի պես ներկայացուցիչ ունենալը նվաստացուցիչ կլիներ: Դա վատ կլիներ թե՛ երկրի և թե՛ նահանգի համար»:

Եթե Մուրը հաղթի ընտրություններում, ապա Սենատը էթիկական հետաքննություն կանցկացնի մեղադրանքների շուրջ: Սակայն արդյո՞ք նա կհասնի Սենատ թե ոչ, պետք է որոշեն Ալաբամայի բնակիչները: Իսկ երկիրը ուշի ուշով հետևում է իրադարձություններին:

Սենատի աթոռի համար Ալաբամայում անցկացվող ընտրությունները որոշիչ են ԱՄՆ-ի համար
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG