Մատչելի հղումներ

Սաակաշվիլին՝ Ուկրաինայի դատարանում


Երկուշաբթի օրն Ուկրաինայի դատարան տեղափոխվեց Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում ընդդիմության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։ Դատական լսումների արդյունքում պիտի որոշվի, թե արդյոք Օդեսայի նախկին կառավարիչը պիտի կալանքի տակ մնա Ուկրաինայում։

Երկրի ոստիկանությունն անցյալ շաբաթ էր ձերբակալել Սաակաշվիլիին, այն մեղադրանքով, ըստ որի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի իշխանությունը տապալելու նպատակով նա գաղտնի համաձայնության է եկել Ռուսաստանի հետ կապեր ունեցող ուկրաինացի մի բիզնեսմենի հետ։

Սաակաշվլիլին հերքում է մեղադրանքները եւ, որպես բողոք՝ հրաժարվում սննդից։ Նա հայտարարում է, թե ինքը Ուկրաինային օլիգարխների ՝՝գերին է։

Պերչերսկիի մարզային դատարանի առջեւ մոտ 2ՕՕ ցուցարարներ էին հավաքվել ի աջակցություն Սաակաշվիլիի։ Դատական նիստին, որպես Սաակաշվիլիի աջակից, մասնակցում էր նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ, այսօր՝ երկրի ընդդիմադիր կուսակցություններից մեկի նախագահ Յուլիա Տիմոշենկոն։

Դեռեւս պարզ չէ, թե երբ կկայացվի Սաակաշվիլիին կալանքի տակ պահելու մասին վճիռ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանություններն անցյալ շաբաթ ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին էին փորձել ձերբակալել Սաակաշվիլիին, սակայն հավաքված աջակիցներին հաջողվել էր ոստիկանությանն առճակատվելուց հետո նրան դուրս բերել ոստիկանական ավտոմեքենայից։

XS
SM
MD
LG