Մատչելի հղումներ

Ձերբակալվել է Նյու Յորքում ռմբային հարձակում իրականացնելու մեջ կասկածյալը


Երկուշաբթի օրն առավոտյան Նյու Յորքի Մանհեթըն թաղամասում գտնվող ավտոբուսային կայարանում ռմբային հարձակում իրականացնելու կասկածով ձերբակալվել է 27-ամյա ոմն Աքայեդ Ուլլահը։ Վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, երբ նրա գոտկատեղին ամրացված պայթուցիկ սարքը պայթել է ժամանակից շուտ։

Ըստ ոստիկանության, պայթյունից տուժել է եւս չորս մարդ։ Քաղաքագլուխ Դե Բլասիոն ասել է, թե ըստ ենթադրությունների, կասկածյալը գործել է միայնակ։

Առավոտյան ժամը 7 անց 3Օ րոպեին ստորգետնյա անցումում տեղի ունեցած պայթյունից հետո արագ տարհանվել են մոտակա մետրոյի կանգառներում եւ ավտոբուսային կայանում գտնվող անձինք։

Փորթ Օթորիթի ավտոբուսային կայանն աշխարհի ամենախոշոր ավտոբուսային կայարանն է, որն ամեն տարի սպասարկում է ավելի քան 65 միլիոն մարդ։

Facebook Forum

XS
SM
MD
LG