Մատչելի հղումներ

Ռումբային պայթյուն՝ Նյու Յորքում


Պայթյուն է իրականացվել Նյու Յորքի Մանհեթըն թաղամասում գտնվող ավտոբուսային կայարաններից մեկում։ Պայթյունից որեւէ մեկը չի տուժել։ Ոստիկանությունը ձերբակալել է մեկ հոգու։

Ըստ նախնական տվյալների, ստորգետնյա անցումում պայթել է խողովակային ռումբ։

Կասկածյալը ավտոկայան է ժամանել, իր հետ կրելով ինչ որ սարք, որը պայթել է նախատեսվածից շուտ։

Պորտ Օթորիթի ավտոկայարանն ամենամեծն է ԱՄՆ-ում, որը տարեկան սպասարկում է 65 միլիոն մարդ։

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսն ասել է, թե նախագահը Դոնալդ Թրամփը տեղեկացված է դեպքի կապակցությամբ։

Facebook Forum

XS
SM
MD
LG