Մատչելի հղումներ

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո աշխարհի տարբեր հատվածներում գտնվող ԱՄՆ-ի պետական հաստատություններում սկսվել են կիրառվել ավտանգության հավելյալ միջոցներ։ Ինչպես հայտարարում է Պետդեպարտամենտը, այդ հաստատությունները կարող են ժամանակավորապես փակվել, կամ պարբերաբար դադարեցնել հասարակական ծառայությունները։ Այդ դեպքերում ԱՄՆ-ի դեսպանություններն ու հյուպատոսությունները կաշխատեն արտակարգ իրադրությունների դեպքում ծառայություններ մատուցել ԱՄՆ-ի քաղաքացիներին։

Արտաքին գերատեսչությունը նաեւ հորդորում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող ամերիկացիներին ուշադիր հետեւել տեղում զարգացող իրադարձություններին ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատել դեսպանությունների ու հյուպատոսությունների հետ։

՝՝Քանի որ ահաբեկչական հարձակումները, քաղաքական անհանգստություններն ու բռնությունները տեղի են ունենում առանց նախազգուշացումների, ԱՄՆ-ի քաղաքացիներին խրախուսում ենք պահպանել բարձր զգոնություն եւ իրականացնել համապատասխան քայլեր՝ ապահովելու իրենց անվտանգությունը՛՛, ասված է հայտարարության մեջ։

Facebook Forum

XS
SM
MD
LG