Մատչելի հղումներ

2Օ17-ին ավելի քիչ թվով ներգաղթյալներ են վտարվել ԱՄՆ-ից


2Օ17-ին ավելի քիչ թվով ներգաղթյալներ են վտարվել ԱՄՆ-ից
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարում է, թե նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ավելի մեծ թվով ներգաղթյալներ են ձերբակալվում, սակայն արտաքսվում են ավելի քիչ թվով անձինք։

Ինչպես ԱՄՆ-ի Ներգաղթի ու մաքսային ծառայությունների պաշտոնատար անձինք են ասում, 2Օ17 թվականի ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվեց սեպտեմբերի 3Օ-ին, այստեղ ձերբակալվել է 143 հազար 47Օ ներգաղթյալ։ Նախորդ տարվա համեմատ այն 25 տոկոսով ավելացել է։ ԱՄՆ-ից արտաքսվել է 226 հազար 119 ներգաղթյալ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 տոկոսի անկում է։

Նույն զեկույցի համաձայն, դաշնային գործակալները 2Օ17 թվականին 25 տոկոսով պակաս ձերբակալություններ են իրականացրել սահմաններին՝ գրանցելով անցած 45 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշը՝ 31Օ հազար 531։ Ներգաղթի ու մաքսային ծառայությունների տնօրենի պաշտոնակատար Թոմաս Հոմանի խոսքերով, դա բացատրվում է սահմաններում ավելի լավ հսկողություն իրականացնելու փաստով։

Արտաքսումների մակարդակի անկումը կարող է պայմանավորված լինել սահմաններում իրականացվող ձերբակալությունների նվազեցման փաստով։


Հոմանը հերքում է այն տեսակետը, որ ներքին ձերբակալությունների թվի աճը, այսինքն նրանք, որոնք իրականացվում են սահմաններից հեռու, պայմանավորված է տներում, հիվանդանոցներում ու եկեղեցիներում իրականացվող հանկարծակի շուրջկալներով։

Ներգաղթում խստությունների դեմ հանդես եկող ակտիվիստները դատապարտում են արտաքսրումներին զարկ տալու Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ կոչ անելով Կոնգրեսին օրինական եղանակով պաշտպանել առանց փաստաթղթերի ԱՄՆ-ում հաստատված ներգաղթյալների շահերը, որոնցից հարյուր հազարավոր անձինք այստեղ են եկել դեռեւս անչափահաս տարիքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG