Մատչելի հղումներ

Թրամփ կրտսերը չի պատասխանել օրենսդիրների մի շարք հարցերի


Դոնալդ Թրամփ կրտսերը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի լսումների ժամանակ հրաժարվել է պատասխանել օրենսդիրների հարցերին՝ կապված նախորդ հունիսին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ իր շփումների ու այդ կապակցությամբ նախագահ Թրամփի հետ իր ունեցած քննարկումների վերաբերյալ։:

Կոնգրեսական հանձնաժողովի մի շարք անդամներ հաղորդել են, որ Թրամփ կրտսերը նշել է, որ չի հիշում որոշ դրվագներ, որոնց շուրջ, ներառյալ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ իր ունեցած շփումների վերաբերյալ վերջինիս հարցեր են հղել հանձնաժողովի անդամ կոնգրեսականները:

Հանձնաժողովին հետաքրքրում են մանրամասներ ռուս փաստաբանի հետ Թրամփ կրտսերի ունեցած հանդիպման վերաբերյալ՝ Թրամփի քարոզարշավի թիմի և Ռուսաստանի միջև հնարավոր համագործակցության տեսանկյունից:

Այս հարցով հետաքրքրված է նաև հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը, որը ևս փորձում է բացահայտել, թե արդյոք Թրամփի քարոզարշավի ու Կրեմլի միջև եղել է համագործակցություն 2016 թվականի ընտրությունների օրերին և արդյոք նախագահ Թրամփը չի խախտել օրենքը՝ պաշտոնազրկելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին:

Հիշեցնենք, որ Քոմին գլխավորում էր ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ բյուրոյի հետաքննությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG