Մատչելի հղումներ

ԴԱԿԱ-ի շուրջ անհամաձայնությունը սպառնում է ԱՄՆ-ի կառավարական հաստատությունների աշխատանքի դադարեցմանը


ԱՄՆ-ի կառավարությանը հատկացվող բյուջեի քննարկումներում կոնգրեսականները համաձայնության չեն գալիս, ինչը բարդացնում է երկրում գտնվող մոտ 800 հազար երիտասարդների կյանքը, ում այստեղ են բերել մանուկ հասակում:

Ժամանակը սուղ է հարյուր հազարավոր «դրիմերների» համար՝ այն մարդկանց, ում ծնողները նրանց անօրինական կերպով ԱՄՆ-են բերել փոքր տարիքում:

ԴԱԿԱ ծրագրի անդամ Մարիան ասում է,- «Մենք ուզում ենք մի ծրագիր, որը մեզ քաղաքացիություն կշնորհի, որը ազատ աշխատելու թույլտվություն կընձեռի: Չենք ուզում այլևս վախենալ վտարումից»:

Սակայն մինչ կոնգրեսականները փորձում են ապահովել կառավարության աշխատանքը, ԴԱԿԱ-ն կարծես թե երկրորդ պլան է մղվում: Թեև ծրագրի ֆինանսավորումն ավարտվում է մյուս տարվա մարտին, այնուամենայնիվ հանրապետականները չեն ցանկանում դրան անդրադառնալ:

Հանրապետական կոնգրեսական Բրեդլի Բիրնը ասում է,- «Մենք հստակ կերպով ենք ասում, որ ԴԱԿԱ-ն այս քննարկումների մաս չի կազմի: Մենք կզբաղվենք դրանով մյուս տարի, այժմ կառավարական հաստատություններին հատկացվող բյուջեի հաստատման ժամանակն է»:

Սակայն դեմոկրատները փորձում են այս իրավիճակը օգտագործել ԴԱԿԱ-ի շուրջ որոշում կայացնելու համար:

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դուրբինը ասում է,- «Նախագահ Թրամփը մեզ հանձնարարել է կատարել մեր աշխատանքը և օրենք անցկացնել: Դա է այն, ինչ պետք է անենք, սակայն հանրապետականները միայն ասում են, թե իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր»:

ԴԱԿԱ-ի հարցը լուրջ է, քանի որ բյուջեի հաստատման համար անհրաժեշտ են դեմոկրատների ձայները: Ինչը նշանակում է, որ շատ հնարավոր է, որ կառավարական հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցում տեղի ունենա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով,-«Դա հավանական է: Դեմոկրատները ցանկանում են, որ անօրինական ներգաղթյալները ողողեն մեր երկիրը և հանցագործություններ կատարեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան մեր երկիր, սակայն զգուշությամբ ենք մոտենում այդ գործընթացին»:

Այժմ ուշադրությունը սևեռված է դեպի դեմոկրատ կոնգրեսականների հետ Թրամփի նախատեսվող հանդիպումը:

ԴԱԿԱ-ի շուրջ անհամաձայնությունը սպառնում է ԱՄՆ-ի կառավարական հաստատությունների աշխատանքի դադարեցմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

XS
SM
MD
LG