Մատչելի հղումներ

B-1B մակնիշի ծանր կործանիչը միացավ Կորեական թերակղզում անցկացվող զորավարժություններին


B1 Bomber
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:35 0:00

Հարավային Կորեայի վրայով չորեքշաբթի օրը թռիչք է իրականացրել ամերիկյան B-1B մակնիշի գերձայնային ծանր մի ռմբակոծիչ։ Երկու երկրներն այս պահին իրականացնում են համատեղ ամենամյա զորավարժություններ, որոնք սկսվել են Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակվելուց մեկ շաբաթ անց։ Արձակված հրթիռն ունակ է հարվածելու ԱՄՆ-ի տարածքին։

Կործանիչին ուղեկցում էին F-22 եւ F-35 մակնիշի կործանիչներ, որոնք Հարավային Կորեայի միացյալ հրամանատարական անձնակազմի հայտարարության համաձայն, ցուցադրել են մարտական գործողություններ, երբ այստեղ չափազանց սրված է Հյուսիսի հետ լարվածությունը։

ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը հայտարարում է, որ այս զորավարժությունները որեւէ առնչություն չունեն որեւէ դեպքի կամ սադրանքի հետ։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, այս զորավարժությունները Կորեական թերակղզին մղում են դեպի ՝՝միջուկային պատերազմ՛՛։

Հյուսիսային Կորեա է մեկնել ՄԱԿ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, որտեղ երեք օր հանդիպումներ է անցկացնելու կառավարության տարբեր բաժիններում՝ փորձելով մեղմել լարվածությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG