Մատչելի հղումներ

Թրամփը կրճատել է Յութայի երկու ազգային հուշահամալիրների տարածքը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, անտեսելով բնիկ ամերիկացիների և այլ խմբերի հորդորները, զգալիորեն կրճատել է պետության հսկողության տակ գտնվող երկու ազգային հուշահամալիրների տարածքը:

Մեկ տարի առաջ մոտ 530 հազար հեկտար տարածություն զբաղեցնող Յութայի Բեարս Իարզ տարածքը Բարաք Օբամայի կողմից ազգային հուշահամալիր էր հռչակվել: Մինչդեռ նրան հաջորդած նախագահը տարածքը կրճատել է ավելի քան 80 տոկոսով: Ի հավելումն, Թրամփը նաև կիսով չափ կրճատել է 1996 թվականին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ազգային հուշահամալիր հռչակված Գրանդ Սթեիրքեիս Էսքալանթեի տարածքը: Յութայի մայրաքաղաքում Թրամփը հավաքվածներին ասել է, թե ինքը է նրանց հողատարածքները հանում է Վաշինգտոնում գործող բյուրոկրատների վերահսկողությունից։

Նա ասել է,- «Ձեր հավիտենական կապը մայր հողի հետ չպետք է ղեկավարվի հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող մարդկանց կողմից: Նրանք չեն ճանաչում ձեր հողը և չեն անհանգստանում դրա մասին այնպես, ինչպես դուք»:

Բեարս Իարզ և Գրանդ Սթեիրքեիս Էսքալանթեի տարածքները պետական հողատարածքներում` ազգային հուշահամալիրներ էին հռչակվել 1906 թվականի Հնության ակտի հիման վրա:

Դոնալդ Թրամփն ասել է,- «Այս օրենքը պարտադրում է, որ միայն փոքր ու անհրաժեշտ տարածություններն առանձնացվեն և ընդգրկվեն ազգային հուշահամալիրների պահպանման ցանկում: Ցավոք սրտի, նախորդ վարչակազմերը անտեսել են չափանիշները և օրենքն օգտագործել են հարյուրավոր կիլոմետրեր ձգվող տարածությունը կառավարության խիստ հսկողության տակ առնելու համար»:

Թրամփի աննախադեպ այս քայլը բնիկ ամերիկացի ցեղախմբերի կողմից դատական գործընթացներ կհրահրի՝ քանի որ վերջիններս Բեարս Իարզի տարածքը սրբավայր են համարում:

Նավահո ցեղախմբի ներկայացուցիչ Մերիլին Մուսթաշը ասել է,- «Դուք մեզանից խլում եք այն, ինչը պատկանում է մեր հավատամքին»:

Սակայն որոշ տեղացիների խոսքերով, որսը, կենդանիների արոտավայրերը և այստեղ կառուցապատում իրականացնելու սահմանափակելու հանգամանքը խոչընդոտում են իրենց կյանքը:

Ֆերմեր Թայլեր Այվինսն ասում է,- «Այս ամենը շատ կարևոր է մեզ համար: Մենք այստեղ ենք ապրել երկար ժամանակ և դրա միջոցով ենք գոյատևում»:

Հիշեցնենք, որ Թրամփը դեռեւս տարեսկզբին էր հրաման ստորագրել՝ պատվիրելով վերանայել Հնության ակտում ընդգրկված 27 հուշահամալիրները:

Թրամփը կրճատել է Յութայի երկու ազգային հուշահամալիրների տարածքը
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG