Մատչելի հղումներ

Արեւելյան Աֆրիկայում երաշտ ու սով է


2017-ը Արեւելյան Աֆրիկա ծանր երաշտ բերեց:

Դրանից հատկապես զգալի տուժել է Սոմալին, որտեղ հսկայական թվով խոշոր եղջերավորներ էին սատկել։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

«Սոմալին տուժում է կլիմայական փոփոխություններից ամեն տարի, սակայն, մի քանի տարին մեկ այն հատկապես ծանր է», - Սոմալիում Կարմիր խաչի տեղական գրասենյակի տնօրեն Ջորդի Ռայչի խոսքով, եղջերավորները տեղական բնակչության միակ սեփականությունն են: - «Ի տարբերություն ֆերմերների, այս մարդիկ չեն կարող արագ վերականգնել խոշոր անասունների գլխաքանակը»:

Տարածաշրջանի մյուս մասերում սովի պատճառը ոչ թե երաշտն է, այլ պատերազմը:

«Այժմ բերքահավաքի շրջանն է եւ նախկինում դեռ չի եղել այսօրվա նման իրավիճակ, երբ հենց բերքահավաքի շրջանում Հարավային Սուդանում ավելի քան 25,000 մարդ սովի շեմին են»:

ՄԱԿ-ի տվյալներով, Հարավային Սուդանում սովի վտանգի առջեւ կանգնած մարդկանց քանակը շարունակում է աճել:

«Տնտեսությունը անկում է ապրում, իսկ առաջնահերթ սննդամթերքները թանկացել են 250 տոկոսով, այնպես որ, իրավիճակն անտանելի է դառնում աճող թվով մարդկանց համար», - ասում է ՄԱԿ-ի Սննդի ծրագրի խոսնակ Փիթեր Սմերդոնը:

Դեռեւս ամռանը Հարավային Սուդանից Ուգանդա է տեղափոխվել ավելի քան մեկ միլիոն փախստական՝ իրավիճակ, որին մարդասիրական գործակալություններն անպատրաստ էին:

«Ես մեծ կորուստներ եմ ունեցել, ամբողջ բերքս կորել է կամ այրվել», - ասում է Հարավային Սուդանից փախստական Ջոն Քեմիս Թոմասը:

Երաշտից, պատերազմներից եւ սովիծ տուժած Արեւելյան Աֆրիկայի բնակիչները հույս ունեն, որ 2018-ն ի վերջո իր հետ կբերի անձրեւներ, բերք եւ խաղաղություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG