Մատչելի հղումներ

Գերմանիայում ոստիկանությունը Սուրբծննդյան շուկայի հարևանությամբ պայթուցիկ է հայտնաբերել


Germany nails explosive 2018
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

Բեռլինից ոչ հեռու գտնվող Փոստդամ քաղաքում Գերմանիայի ոստիկանությունը վնասազերծել է ենթադրյալ պայթուցիկ պարունակող փաթեթ:

Ըստ զեկույցի՝ կասկածելի սարք պարունակող փաթեթը Բեռլինից ուրբաթ օրը ուղարկվել է քաղաքի Սուրբծննդյան շուկայի մոտակայքում գտնվող դեղատներից մեկը:

Բրանդենբուրգի ոստիկանությունը մարդկանց տարհանել է շրջակա տարածքից և հատուկ գործողություններ իրականացնելուց հետո հայտարարել է, որ պայթուցիկը հաջողությամբ վնասազերզծվել է: Ըստ վերոնշյալ զեկույցի՝ փաթեթում հայտնաբերվել են լարեր, մեխեր և ինչ-որ փոշի:

Բրանդենբուրգ նահանգի ներքին գործերի նախարարն ասել է, թե այն հաջողությամբ վնասազաերզծվել է: Ըստ վերոնշյալ զեկույցի՝ փաթեթում հայտնաբերվել են լարեր, մեխեր և ինչ-որ փոշի: Հայնս Շրյոթերը լրագրողներին հայտնել է, որ փոշին փորձաքննության կենթարկվի ՝ թեև հայտնի չէ արդյոք այն վտանգավոր է, թե ոչ:

Ոստիկանությունը չի բացառել նմանատիպ փաթեթների հայտնաբերման հավանականությունը այլուր՝ հաշվի առնելով առաջիկա տոները, ինչպես նաև 2016 դեկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ Բեռլինի Սուրբծննդյան շուկայում բեռնատարի թունիսցի վարորդը վրաերթի էր ենթարկել անցորդներին, որի արդյունքում 12 մարդ էր զոհվել:

Facebook Forum

XS
SM
MD
LG