Մատչելի հղումներ

Ըստ՝ CNN-ի, The New York Times-ի և Washington Post-ի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզաական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամիսներին կփոխարինի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թրամփի միջև ծագած տարաձայնություններին մամուլը վերջին ամիսներին բազմիցս է անդրադարձել: Սպիտակ տունը,սակայն, հերքել է այդ, ինչպես նաև՝Թրամփի հասցեին Թիլերսոնի կողմից վիրավորական արտահայտություն հնչեցնելու մասին սկանդալից հետո նրա պաշտոնանկ արվելու մասին լուրերը:

«Երբ նախագահը կորցնում է վստահությունը ինչ-որ մեկի հանդեպ, նրանք այլևս չեն ծառայում այդ պաշտոնում: Նախագահը այսօր այստեղ էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ և նրանք քննարկում էին երկրի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր ՝ շարունակելով ամփոփել այս մեկ տարվա ընթացքում ձեռքբերված հաջողությունները», - հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:

Թիլերսոնի պաշտոնանկության վերաբերյալ Թրամփի արձագանքը բավականին կարճ էր.

«Ռեքսն այստեղ է»:

Քաթարի արտգործնախարարի հետ ունեցած համատեղ մամլո ասուլսի ժամանակ Թիլերսոնի պատասխանը նույն ոճի էր.

«Ես ոչ մի տեղ չեմ գնում…Կաշխատեմ այնքան, որքան նախագահը կամենա»:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին վկայակոչելով՝ CNN-ը, The New York Times-ը և Washington Post-ը իրենց հրապարակումներում նշել են, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամսիներին կփոխարինի Ռեքս Թիլերսոնին:

Թիլերսոնը հաջորդ շաբաթ իր եվրոպական այցի ընթացքում քննարկելու է ռուսական ագրեսիային դիմակայելու ռամզավարությունը, մինչ Թրամփը չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, գտնում է վերլուծաբան Քլաուս Լարրեսը:

«Թիլերսոնի ռազմավարությունը ողջունելի է, այն իսկապես համապատասխանում է ամերիկյան ավանդական արտաքին քաղաքականությանը»:

Հարցն այն է, թե Թրամփը որքանով կաջակցի Թիլերսոնին Ռուսաստանի հանդեպ այս ռազմավարության իրականացման հարցում՝ եվրոպացի դաշնակիցների վստահությունը շահելու համար:

XS
SM
MD
LG