Մատչելի հղումներ

ՕՊԵԿ-ը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է չեղարկել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրը


Նավթարտահանող երկրները կշարունակեն կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2018 թվականի վերջը: ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) ու Ռուսաստանի միջև համաձայնագիրը լրանում է 2018 թվականի մարտին:

Ռուսաստանն այս հարցում ունի իր մտահոգություններն այս առիթով՝ հաշվի առնելով նավթի գինը, որը 60 դոլարից ավելի է մեկ բարելի դիմաց: Մոսկվան մտահոգված է, որ մինչև հաջորդ տարվա վերջն իր կողմից օրական 1,8 միլիոն բարելի կրճատումը կնպաստի ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճին:

Սաուդյան Արաբիան իր հերթին պատրաստվում է հաջորդ տարում թողարկել բորսայում իր Aramco խոշորագույն նավթային ընկերության բաժնետոմսերը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ չափազանց շնորհակալ կլինի Սաուդյան Արաբիային, եթե այն թողարկի Aramco բաժնեմասերը Նյույորքյան բորսայում՝ ընդգծելով, որ դա չափազանց կարևոր է Միացյալ Նահանգների համար:

Չորեքշաբթի օրը ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ նավթարտահանող 6 երկրների նախարարներ հանդիպում ունեցան Վիեննայում՝ նավթաարյունաբերությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հաջորդ օրը նախատեսված է ՕՊԵԿ-ի անդամ երկրների լիագումար նիստը:

Նավթի արդյունահանման կրճատման մասին երկրների միջև գործող համաձայնագիրը սպառվում է մարտ ամսին: Կողմերի մոտ առկա է մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է հետ կանգնել համաձայնագրից՝ ներքին խնդիրներից ելնելով:

Ինչպես տեղեկացնում են ՕՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, նավթարտահանող երկրները, մինչև 2018 թվականի վերջը համաձայնագրի երկարացման հետ մեկտեղ, չեն բացառել նաև, որ հունիսին նախատեսված հաջորդ հանդիպմանը որոշումը կարող է վերանայվել:

Facebook Forum

XS
SM
MD
LG