Ինդոնեզիայի Բալի կղզու հրաբուխը շարունակում է մեծ ծավալով մոխրի արտանետումները։ Ագունգ լեռան վրա սկսված հրաբխի արդյունքում արդեն երկու օր է փակ է կղզու օդանավակայանը։
Շրջակա տարածքներից տարհանվել է ավելի քան 3Օ հազար մարդ։ Վտանգն այն է, որ բացի գոլորշուց, հրաբխից սկսել է մագմայի արտահոսք։ Այդ պատճառով իշխանությունները հորդորում են եւս 7Օ հազար բնակիչների հեռանալ։ Նրանք նախազգուշացնում են, որ ավելի մեծ ժայթքում կարող է սկսվել։
Հրաբխից օդ ժայթքած մոխիրը հասնում է 9 մետր բարձրության։ Տարհանվում են նաեւ այն բնակիչները, ովքեր ժամանակավոր ճամբարներ էին հաստատել հրաբխից ոչ շատ հեռու։
Ագունգ լեռան հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 1963 թվականին՝ դառնալով ավելի քան 1ՕՕՕ հոգու մահվան պատճառ։
Facebook Forum