Մատչելի հղումներ

Ասադի կառավարությունը բոյկոտել է ընդդիմության հետ բանակցությունները


Բաշար ալ Ասադի կառավարությունը չի հաստատել մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւում նախատեսված բանակցություններում, որտեղ ներկա է գտնվելու սիրիական ընդդիմությունը: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միսթուրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ Ասադի կառավարությունը հրաժարվել է Ժնեւ ժամանել:

Դե Միսթուրան հիշեցրել է սակայն, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Ասադը երկխոսության պատրաստակամություն էր հայտնել:

Ռուսաստանն օգնել է պահել Ասադի իշխանությունը, 2015-ից ի վեր օդային գրոհներ իրականացնելով սիրիական ընդդիմության դիրքերին: Ժնեւի բանակցությունները Սիրիայի շուրջ բանակցությունների շարքում ութերորդը պետք է դառնային, սակայն, նախորդ յոթ հանդիպումների արդյունքում բավականին փոքր առաջընթաց է գրանցվել: 2011-ից ի վեր Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 400,000 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG