Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը ողջունում է քրդերի մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը


Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրմը երկուշաբթի օրը ողջունել է Սիրիայի քրդական Ժողովրդի պաշտպանական միավորումների ֆինանսավորումը դադարեցնելու Միացյալ Նահանգների որոշումը։ Նա այս մեկնաբանությամբ է հանդես եկել Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ։ Ավելի վաղ, նույն օրը նրան ընդունել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

Վաշինգտոնը Ժողովրդական պաշտպանության միավորումները դիտարկել է որպես Սիրիայում ու Իրաքում ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարող գլխավոր ուժ, քրդական զինված ուժեր, որոնց Անկարան համարում է Թուրքիայում արգելված քրդական այլ խմբերի հետ կապեր ունեցող ահաբեկչական խմբավորում։

Յիլդիրիմն ասել է, թե Միացյալ Նահանգների ու քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող խմբավորման միջեւ հարաբերությունները բարելավվել էին Սիրիայում ու Իրաքում ՝՝Դաեշ՛՛-ի դեմ գրանցված հաղթանակների պատճառով։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կերպով է ասել, որ սխալ կլիներ շարունակել այս խմբավորման զինումը։

Յիլդիրիմին Լոնդոն այց կատարելու հրավեր է ներկայացրել Թերեզա Մեյը՝ նոր ներդրումների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Facebook Forum

XS
SM
MD
LG