Մատչելի հղումներ

Լիբանանում տոնում են վարչապետ Հարիրիի վերադարձը


Լիբանանում հազարավոր մարդիկ էին եկել ողջունելու երկիր վերադարձած իրենց վարչապետ Սաադ Հարիրիին: Նրա անհետացումն ու Սաուդյան Արաբիայից արված անհասկանալի հրաժարականը կասկած առաջացրեց, թե Լիբանանը փորձում են ճգնաժամի մեջ գցել: Խոսակցություններ էին տարածվում, թե Սաուդյան սուննի առաջնորդները դժգոհ էին Հարիրիի կառավարումից, որի ընթացքում Լիբանանում հզորացավ սուննիների հակառակորդ՝ իրանամետ շիա ուժերի, մասնավորապես՝ Հեզբոլայի ազդեցությունը: Սակայն այժմ նա մնաց վարչապետ:

Իր հոր՝ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին այցելելուց հետո Սաադ Հարիրիին ներկա է գտնվել ռազմական շքերթին, կրկին ուրախություն պարգեւելով կողմնակիցներին, որոնց թվում էր շիա լիբանանցի Էհաբ Ջարին.

«Ես սուննի չեմ, շիա եմ, ջանուբից եմ, բայց ես նրա թիկունքին եմ, որովհետեւ նա է մեր կառավարությունը: Եվ երբ Լիբանանի ժողովուրդը միասնական է, մեկ բռունցք կազմած, մենք անկոտրում ենք»:

Նոյեմբերի 4-ին Հարիրիի անհետանալու մասին տեղեկությունը Լիբանանը քաղաքական ճգնաժամի առջեւ կանգնեցրեց, սակայն այժմ վարչապետի պաշտոնում նրա վերականգնումը կարծես թե թույլ տվեց շտկել իրավիճակը.

«Երբ նա հրաժարական տվեց, մենք հեռացանք Լիբանանից, որովհետեւ վախենում էինք, սակայն այժմ նրա վերադարձը մեզ վստահություն պարգեւեց», - ասում է Հարիրիի կողմնակից Մոհամադ Յասինը:

Սաադ Հարիրիի վերադարձը միգուցե եւ թույլ տվեց Լիբանանին շունչ քաշել, սակայն, Սաուդյան Արաբիայի պայքարն Իրանի դեմ Լիբանանի տարածքում շարունակվում է, համոզված է լիբանանյան Daily Star թերթի խմբագիր Ջեյմս Հեյնս Յանգը.

«Բոլոր քարթերն այժմ սեղանի վրա են եւ Սաուդյան Արաբիան փորձելու է դուրս մղել Իրանը, սակայն, այժմ վախի մակարդակը նվազել է, որովհետեւ Հարիրին վերադարձել է եւ կարող է բանակցել»:

Տոնակատարություններն ավարտվում են,անվստահությունը՝ մնում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG