Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ճապոնացի գորընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է ասիական մայրցամաքի խնդիրներին ու ռուս-ճապոնական հարաբերություններին:
Խոսելով ռուս-ճապոնական հարաբերությունների մասին՝ Լավրովն ընգծել է, որ Մոսկվայի ու Տոկիոյի միջև առկա է առաջընթաց փոխվստահության բարձրացման միջոցների հարցում՝ կապված վերջիններիս միջև առկա վիճելի տարածքային խնդիրների հեր:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Թարո Քոնոն իր հերթին ասել է, որ փոխվստահության բարձրացման միջոցների թվում է ճապոնացի քաղաքացիների համար խոչընդոտների վերացումը՝ վիճելի տարածքներ այցելելու համար: Վիճելի այդ կղզիները Ռուսաստանում հայտնի են որպես Կուրիլյան կղզիներ, իսկ Ճապոնիայում դրանց անվանում են Հյուսիսային տարածքներ:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև մտահոգություն է հայտնել, որ ճապոնական կողմը իր տարածքները տրամադրում է Միացյալ Նահանգներին ռազմակայանների դիմաց, որոնք հիմնվել են Հյուսիսային Կորեայի ոտնձգությունները դիմակայելու համար: Նա ափսոսանք հայտնեց, որ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի տարածքներն օգտագործվում են ամերիկյան գլոբալ հրթիռային համակարգի համար:
Ճապոնիայի կառավարական աղբյուրները հաղորդում են, որ Ճապոնիայի իշխանությունները մտադրված են գնել ամերիկյան Aegis Ashore հրթիռային պաշտպանական համակարգերը Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի ներքո:
Ըստ Լավրովի, մտահոգության առիթ է տալիս այն փաստը, որ այդ համակարգերը կարող են օգտագործվել հարձակողական բնույթի «Թոմահոք» հրթիռների արձակման համար: Դա, ըստ ռուսական կողմի, խախտում է ռուս-ամերիկյան սպառազինության վերահսկողության պայմանգիրը:
«Մենք մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում տարածաշրջանը չափից դուրս ռազմականացնելու և ռազմական տեխնիկայով հագեցնելու փորձերի վրա՝ Հյուսիսային Կորեային հակազդելու պատրվակով: Մենք կարծում ենք, որ այն միջոցները, որոնք ձեռնարկում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները բացարձակ անհամաչափ են անհրաժեշտ միջոցների համատեքստում»,- ասել է Լավրովը
Վաշինգտոնն ու իր տարածաշրջանային դաշնակիցները հերքում են, որ սա փորձ է մեծացնելու ռազմական ներկայությունը տարածշրջանում՝ ընդգծելով, որ նրանք նվազագույն ջանքեր են գործադրում՝ Հյուսիսային Կորեայի ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու համար:
Facebook Forum