Մատչելի հղումներ

Կոնգրեսականն օգնել է դուրս բերել քրիստոնյա հովվապետին Սուդանի բանտից


Սուդանցի 9 փախստականներ, ովքեր բռնաճնշումների էին ենթարկվել իրենց քրիստոնյա դավանանքի հետ կապված, արդեն 6 շաբաթ է գտնվում են ԱՄՆ-ում:

«Առաջին օրը, երբ ձերբակալվեցինք, մեզ ծեծի ենթարկեցին բանտում»,- ասում է սուդանցի հովվապետ Հասան Աբդուրահիմը:

Քրիստոնյա հովվապետությունն արգելված չէ օրենքով Սուդանում, սակայն լինելով փոքրամասնություն՝ քրիստոնյաներն այնտեղ մշտապես ենթարկվում են բռնաճնշումների: Աբդուրահիմի խոսքերով, ինքն ապրում էր մշտապես ձերբակալված լինելու վտանգի ներքո:

«Շատ դժվար ժամանակներ էին ինձ համար: Ես մտածում էի ընտանիքիս մասին, քանի որ չունեի որևէ տեղեկություն նրանց վերաբերյալ»,- ասում է փախստական հովվապետը:

Նրան դատապարտել էին 12 տարվա ազատազրկման լրտեսության համար, սակայն անգամ այդ դատավճիռը չսասանեց նրա հավատքը:

Հասան հովվապետի պատմությունը հանրությանը հայտնի դարձավ Facebook-ի միջոցով:

«Ես ոչ մեկի չգիտեի, ուստի այցելեցի Սուդանի դեսպանատուն և խնդրեցի հանդիպում դեսպանի հետ»,- ասում է հանրապետական կոնգրեսական Թոմ Գարեթը:

Սա վերջին տասը տարում առաջին անգամն էր, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը կապ հաստատեց Սուդանի կառավարության հետ: Մեծ աշխատանք իրականացվեց, որը ներառում էր կոնգրեսականի այցը Սուդան: Վերջինս հասարակական կազմակերպությունների միջոցով հասավ Հասանի ազատմանը բանտից:

«Սուդանի կառավարության հետ երկխոսելիս՝ նրանց մոտ նկատեցի նախկինում թույլ տրված շատ սխալներ ընդունելու եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը վերանայելու պատրաստակամություն: Դա առաջընթաց է»,- նշում է կոնգրեսականը:

Հասանն ու նրա ընտանիքի անդամնեըը Սուդանը լքելուց հետո այցելել են Վաշինգտոն ու՝ հանդիպել կոնգրեսական Գարեթին: Նրանք հաստատվել են Վիրջինիա նահանգի այն շրջանում, որտեղից ընտրվել է Գարեթը: Նրանց այդ հարցում օժանդակել են տեղի 5 եկեղեցիները՝ն ՝ Հասանին ու նրա ընտանիքին տրամադրելով հողատարածք և տուն:

«Չնայած մեզ դժվար էր լքել հայրենիքը, սակայն չէի ցանկանա, որ երեխաներս մեծանային այնտեղ և անցնեին այն ամենով, ինչով անցել եմ ես: Այստեղ ես համոզված եմ, նրանք ունեն հնարավորություններ»,- ասում է Հասան հովվապետը:

Այս ամենը հնարավոր դարձավ ամերիկացի կոնգրեսականի և եկեղեցիների համատեղ աշխատանքի շնորհիվ:

Facebook Forum

XS
SM
MD
LG