Մատչելի հղումներ

Շարունակվում են արգենտինական կորած սուզանավի որոնման աշխատանքները


Արգենտինայի ծովային ուժերի հրամանատարությունը հայտարարում է, որ շարունակելու է անցած ուրբաթ օրը կորած սուզանավի որոնման աշխատանքները, չնայած այն հանգամանքին, որ սուզանավի մեջ տեղի ունեցած պայթյունի մասին փաստերը գրեթե չեն թողնում մարդկանց կենդանի մնացած լինելու հավանականություն։

Ծովային ուժերի խոսնակը հերքել է 44 հոգանոց անձնակազմ կրող ՝՝Սան Հուան՛՛-ի նկատմամբ հարձակում իրականացված լինելու հնարավորությունը։

Նա ավելացրել է սակայն, որ ՝՝Քանի դեռ չենք պարզել սուզանավի խորտակման ճշգրիտ վայրը, որեւէ վերջնական եզրակացություն չենք կարող կատարել։ Մենք այս պահին շարունակում ենք ու շարունակելու ենք ծովում եւ օդից իրականացվող որոնողական աշխատանքները՛՛։

՝՝Սան Հուան՛՛ սուզանավը հաղորդակցական իր վերջին կապի ժամանակ հաղորդել էր մարտկոցի հետ կապված ինչ որ խնդրի մասին եւ հայտնել, որ ուղղություն է վերցնում դեպի Մար դել Պլատայի իր նավահանգիստը։ Սակայն այդ ժամանակ սուզանավից չէր ստացվել տագնապի որեւէ ազդանշան։

Սուզանավն ունեցել է թթվածնի միայն 7 օրվա պաշար, ինչը սպառված պիտի լիներ արդեն չորեքշաբթի օրը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փրկարարական հատուկ խմբերը։

Facebook Forum

XS
SM
MD
LG