Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը շարունակում է պնդել Բաշար ալ Ասադի հեռացումը


Սիրիայի գլխավոր ընդդիմադիր ուժը շարունակում է կառչած մնալ իր այն պահանջին, որ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղության գործարքի արդյունքում հաստատված անցումային շրջանում երկրի նախագահ Բաշար ալ Ասադը որեւէ դեր չպիտի խաղա։ Ընդդիմությունն այս հարցում որդեգրել է կարծր դիրք, հակառակ այն կարծիքին, որ մարտի դաշտում Ասադի ուժերի կողմից գրանցված հաջողության արդյունքում, ստիպված էր լինելու մեղմացնել իր դիրքերը։

Սաուդյան Արաբիայում հինգշաբթի օրն անցկացված հանդիպումից հետո ընդդիմության խոսնակն ասել է, թե Մոսկվան դեռեւս չի աջակցում Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելու գաղափարը։

Նրա խոսքերով, հանդիպման մասնակիցները շեշտել են նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը իշխանությունից հեռացնելու գաղափարը, երբ ռուսական կողմը ցուցաբերում է վերապահություններ այդ հարցում։

Նախապես այն տեսակետը կար, որ Սիրիայի ընդդիմությունն այս հանդիպման ընթացքում մեղմելու էր իր դիրքերը, եւ համաձայնություն էր հայտնելու անցումային փուլում Ասադի իշխանությունը պահպանելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ընտրել են 5Օ պատվիրակների, որոնք պիտի մաս կազմեն Բարձրագույն բանակցությունների հանձնաժողովում, ինչպես նաեւ որոշել են հաստատել այն պատվիրակների ցուցակը, որոնք մասնակցելու են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող բանակցություններին։

Facebook Forum

XS
SM
MD
LG