Հյուսիսային Կորեան ամրացնում է Հարավի հետ ապառազմականացված գոտին՝ այստեղ սկսելով փորել խրամատներ։ Այս գործողությունը Հյուսիսը սկսեց այն բանից հետո, երբ իր զինվորականներից մեկը փախուստի դիմեց դեպի Հարավ։ Փախուստի ժամանակ Հյուսիսային Կորեայի սահմանապահ ուժերը մի քանի կրակահերթ էին բացել նրա դեմ ու մի քանի տեղից խոցել մարմինը։
Իսկ Հարավային Կորեան իր սահմանապահներին մեդալներ է շնորհել, որոնք օգնել են փրկել վիրավոր հյուսիսկորեացուն։
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած փախուստի ժամանակ նկարահանված տեսարանները ցույց են տալիս, որ այս հատվածում չկան ցանկապատներ, բետոնե պատնեշներ, կամ այլ տեսակի խոչընդոտներ, ինչպիսիք սովորաբար լինում են իրար հետ տեխնիկապես պատերազմի մեջ գտնվող երկու երկրներն իրարից բաժանող սահմաններին։
Facebook Forum