Մատչելի հղումներ

Դադարեցվել են ամերիկացի անհետ կորած ծովայինների որոնման աշխատանքները


ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը դադարեցրել են այն երեք նավաստիների որոնման աշխատանքները, որոնք չորեքշաբթի օրը տեղի ունեցած օդային աղետից հետո անհետ կորել էին Խաղաղ օվկիանոսի ջրերում։

Ծովային ուժերի հրամանատարը կոչ է արել աղոթել կորած անձանց համար ու ցավակցական ուղերձ հղել նրանց ընտանիքներին։

Ծովային ուժերի հրամանատարությունը հաղորդում է, որ Ճապոնիայի Օկինավայի կղզու մոտ տեղի ունեցած աղետից հետո երկու օր որոնողական աշխատանքներ են իրականացվել ծովային 1ՕՕՕ քառակուսի մղոն տարածքում։

Օդանավն ուղեւորներ եւ բեռներ էր տեղափոխում այս կղզում տեղակայված ամերիկյան ռազմահենակետից դեպի ՝՝Ռոնալդ Ռեյգան՛՛ ավիակիրը, երբ կործանվել էր Խաղաղ օվկիանոսում։

Աղետից հետո հաջողվել է փրկել 8 անձանց, որոնք տեղափոխվել են ավիակիր։

Կործանման պատճառները ճշտելու նպատակով սկսվել է հետաքննություն։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ աղոթում է բոլոր տուժածների համար։

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած աղետը ասիական ջրերում այս տարի գրանցված աղետներից հինգերորդն էր։


Facebook Forum

XS
SM
MD
LG