Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող ռազմական դաշինքը շարունակում է շրջափակման մեջ պահել Եմենը, պատճառաբանելով այն Իրանից այս երկիր զենքի ներկրումը կանխելու անհրաժեշտությամբ: Սակայն, միջազգային կազմակերպությունները պահանջում են դադարեցնել շրջափակումը եւ թույլ տալ Եմենի հուտիներին սնունդ մատակարարել:
Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նյուարթը նշում է, որ Միացյալ Նահանգներում տեղյակ են Եմենում տիրող սարսափելի իրավիճակի մասին.
«Մենք սերտորեն աշխատում ենք Սաուդյան Արաբիայի կառավարության հետ, փորձելով խրախուսել նրանց թույլատրել մարդասիրական օգնություն տեղափոխել»:
Եմենի խոշորագույն Սաանա քաղաքում անցած բողոքի ընթացքում երեխաները եւ արվեստի գործիչները կոչ են արել միջազգային հանրությանը ապահովել երկրի ապաշրջափակումը: Փրկության միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Պաոլո Սերռնուսին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է, ոչ պահանջը մեկն է՝ վերջ դնել շրջափակմանը.
«Կարեւոր է հիշել, որ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող դաշինքին աջակցում է Միացյալ Նահանգները՝ զենքի եւ հետախուզական տվյալների միջոցով: Այսպիսով, մենք կոչ ենք անում դադարեցնել աջակցել այն դաշինքին, որն այժմ շրջափակել է Եմենը»:
Սերռնուսիի խոսքով, Սաուդյան դաշինքի կողմից կազմակերպված շրջափակումը էապես վնասում է առաջին հերթին քաղաքացիական բնակչությանը:
Facebook Forum