Մատչելի հղումներ

Ֆրանսիան կոչ է անում արտակարգ հանդիպում սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ աֆրիկացի միգրանտներին որպես ստրուկներ վաճառելու մեղադրանքները քննարկելու համար։

Գվինեայի նախագահին ու Աֆրիկյան միության ղեկավարին հանդիպելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ՝՝ՍիԷնԷն՛՛ կայանի հաղորդումն այն մասին, թե ինչպես են աճուրդի ժամանակ վաճառում աֆրիկացի միգրանտներին, ՝՝սկանդալային՛՛ է ու ՝՝անընդունելի՛՛։

՝՝Մենք ցանկանում ենք դիմել մի քանի գործողությունների։ Նախ՝ Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացվում է Լիբիայում միգրանտների կացության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այն պիտի հանգեցնի որոշակի գործողությունների ու ընդունվի համապատասխան որոշում։ Մենք ուզում ենք ավելի համախմբված պայքարել մարդկանց անօրինական փոխադրումների դեմ, որպեսզի արմատախիլ արվեն նման ցանցերը՛՛, հայտարարել է Մակրոնը։

Ռուանդայի կառավարությունը հայտարարել է, որ հաշվի առնելով իր պատմական անցյալը, պատրաստ է ապաստան տալ աֆրիկացի այն 3Օ հազար միգրանտներին, ովքեր Լիբիայում կանգնած են որպես ստրուկներ աճուրդի ենթարկվելու վտանգի առջեւ։

Ամեն տարի հարյուր հազարավոր աֆրիկացիներ են Լիբիայի տարածքով մեկնում դեպի Եվրոպա։ Նրանցից շատերը ճանապարհին հայտնվում են մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղված խմբերի վերահսկողության տակ ու ստիպված չնչին վարձատրության դիմաց կատարում ծանր աշխատանքներ։

Facebook Forum

XS
SM
MD
LG