Մատչելի հղումներ

Բանգլադեշը Մյանմարի հետ կնքել է ռոհինգյա մահմեդականներին վերադարձնելու մասին համաձայնագիր


Բանգլադեշի եւ Մյանմարի միջեւ կնքված գործարքի համաձայն, հարյուր հազարավոր ռոհինգյա մահմեդականներ կվերադառնան Մյանմար, որտեղից հեռացել էին վերջին ամիսներին բանակի կողմից իրականացված գործողությունների արդյունքում։

Բանգլադեշի արտգործնախարարության հայտարարության համաձայն, տեղահանված անձինք իրենց տներ կվերադառնան եկող երկու ամիսների ընթացքում։

Մյանմարից ռոհինգյա մահմեդականների դեմ իրականացված գործողությունները ՄԱԿ-ն ավելի վաղ ազգային մաքրազտում էր անվանել։

Օգնություն առաքող կազմակերպությունները պահանջում են հրաժարվել այս մարդկանց բռնի ուժով հետ վերադարձնելու հնարավորությունից՝ կոչ անելով ապահովել վերադարձի համար անվտագնության երաշխիքներ։

Հիշեցնենք, որ Մյանմարից ռոհինգյա 6ՕՕ հազար մահմեդականներ դիմեցին փախուստի դեպի Բանգլադեշ, այն բանից հետո, երբ Ռախինի մարզում ոստիկանության դեմ նրանց իրականացրած հարձակումից հետո զինված ուժերն օգոստոս ամսին սկսեցին ռազմական գործողություններ։

Facebook Forum

XS
SM
MD
LG